Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Հունվար-սեպտեմբերին Հարավկովկասյան երկաթուղում գրանցվել է ուղևորների թվի և բեռնափոխադրումների ծավալների 9% աճ
05/10/2018 12:18
Կիսվել

Հունվար-սեպտեմբերին Հարավկովկասյան երկաթուղում գրանցվել է ուղևորների թվի և բեռնափոխադրումների ծավալների 9% աճ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն հոկտեմբերի 5-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց 2018 թվականի հունվար-սեպտեմբերի աշխատանքի արդյունքները: Ինչպես նշեց տնօրենը, հաշվետու շրջանում պահպանվեց փոխադրումների աճի դրական դինամիկան: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից։

Վիճակագրական տվյալների համաձայն, 9 ամիսների ընթացքում երկաթուղով փոխադրվել է 2 մլն 155 հազար տոննա բեռ, ինչը 9,4%-ով գերազանցում է նախատեսվող և 9%-ով անցած տարվա ցուցանիշը: Նետտո բեռնաշրջանառությունը 2017 թվականի հետ համեմատ աճել է 6,6%-ով, իսկ բեռնումը՝ 16%-ով:

Երկաթուղային ճանապարհով արտահանումն ավելացել է 56 հազար տոննայով կամ 23%-ով, իսկ բեռնափոխադրումները տեղական հաղորդակցությունում՝ 14,2%-ով:

Աճ է գրանցվել նաև գնացքի միջին քաշի, լոկոմոտիվի միջին օրական արտադրողականության և վազքի, տեղամասային և տեխնիկական արագությունների գծով:

Խոսելով գնացքների շարժի մասին՝ ՀԿԵ գլխավոր տնօրենը նկատեց, որ 2018 թվականի հունվար-սեպտեմբերին երկաթուղին սպասարկել է 9939  գնացք, որից 9833-ը՝ ըստ չվացուցակի: Սերգեյ Վալկոն արձանագրեց ինչպես ներհանրապետական էլեկտրագնացքների և միջազգային գնացքների, այնպես էլ բեռնատար գնացքների  չվացուցակների կատարելագործումը:

Ընկերության ղեկավարը հատուկ կարևորեց անվտանգության հարցը, նշելով, որ 2018 թվականի հաշվետու շրջանում գծի գնահատականը բարելավվել է 7 կետով՝ կազմելով 75 միավոր:

Հաշվետու ամիսներին շարունակվել է գծի վերանորոգումը, կոճերի տեղադրումը: Օրինակ, կապիտալ վերանորոգվել է 9 կմ գիծ, նախագծային-կանխարգելիչ վերանորոգում անցել է 54,2 կմ գիծ, շարունակվում է էլեկտրաֆիկացման և էներգամատակարարման, ինչպես նաև կապի և հեռամեխանիկայի տնտեսությունների արդիականացումը: 

Ուղևորափոխադրումների ոլորտի վերաբերյալ Սերգեյ Վալկոն հայտնեց, որ 2018 թվականի հունվար-սեպտեմբերին փոխադրվել է 300 հազար ուղևոր, ինչը 9,4%-ով գերազանցում է 2017 թվականի ցուցանիշը: Ընդ որում, միջազգային հաղորդակցությունում տեղափոխվել է 59,6 հազար ուղևոր, ինչը 5,5%-ով գերազանցում է նախորդ տարվա շեմը, իսկ աճը տեղական հաղորդակցությունում կազմել է 6,6%:

«Մեր աշխատանքն անցած ամիսներին բավականին հաջող էր, բայց մենք մտնում ենք տարվա վերջին եռամսյակ և մեզ լարված աշխատանք է սպասում» – նշեց Սերգեյ Վալկոն:

Ընկերության առաջնային խնդիրների շարքում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշեց ձմեռային շրջանում աշխատանքին նախապատրաստումը, բեռնա- և ուղևորափոխադրումների նոր ծավալների ներգրավվումը, բյուջեի եկամտային և ծախսային հոդվածների բալանսի ապահովումը:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45