Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 397.00-98.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 64659.47+1.10 TOPIX - 4003.28+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 22958.65-0.59 SSEC - 3651.43-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
29/10/2026  CBA:  USD - 360.3-0.21 GBP - 480.03+1.45
29/10/2026  CBA:  EURO - 401.7+0.74
29/10/2026  CBA:  GOLD - 46822-204 SILVER - 622.87+5.44
Արմեն Ավակյանը ներկայացրել է Հայաստանը. Երևանում տեղի է ունենում Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումը
10/10/2018 18:01
Կիսվել

Արմեն Ավակյանը ներկայացրել է Հայաստանը. Երևանում տեղի է ունենում Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումը

Երևանում այսօր հանդիսավորությամբ մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում անցկացվող տնտեսական ֆորումը։ Ֆորումը բացվել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի ողջույնի խոսքերով, արհեստական ինտելեկտ Սոֆիա ռոբոտի ելույթով. https://www.youtube.com/watch?v=88dNZHI-dJo։

Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը շուրջ 50 երկրից մասնակից գործարարներին է ներկայացրել գլոբալ տնտեսական զարգացումների տեսլականը և Հայաստանի ներդրումային միջավայրը։

«Ներկայում նորարարական կազմակերպություններն են խթանում ինովացիաները՝ «Google»-ը, «Apple»-ը և այլն։ Դա մեծապես տեղի է ունենում նաև էմիգրանտների ներուժով։ Եվ եթե նայենք ԱՄՆ և Չինաստանի օրինակներով, որոնք ակտիվորեն խթանում են ներգաղթը, էմիգրացիան ինովացիայի վրա դրականորեն է ազդում։ Գրանցված պատենտների թիվն այդ երկրներում վերջին տարիներին կտրուկ աճել է։ Հայաստանն էլ է դրա օրինակը, որպես Nation of Innovation («Նորարար ազգ»), հայերն աշխարհում տեխնոլոգիական նշանակալի հեղափոխությունների հեղինակներ են»,- ասել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը ( https://www.youtube.com/watch?v=HCnvW9yIw_0&feature=youtu.be )։ 

Հանդիսավոր բացումից և գլխավոր զեկույցներից հետո տնտեսական ֆորումն աշխատանքները շարունակել է թեմատիկ նիստերով։ Աշխարհի տարբեր երկրներից հրավիրված հեղինակավոր մասնագետներն իրենց տեսլականներն են ներկայացրել հետևյալ թեմաներվ. «4-րդ արդյունաբերական հեղափոխությունը և աշխատանքի ապագան», «Կայունությունը զարգացման համատեքստում. ավանդականից` արդի տնտեսություններ», «Միջազգային առևտրային հարաբերությունների հեռանկարներն ու մարտահրավերները» թեմաներով։

Բիզնես ֆորումի կազմակերպմանն աջակցել են «Yandex.Taxi», «Coca-Cola Hellenic Armenia», «ARARAT», «all.me», «Armenia Wine» ընկերությունները։

29/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.3
-0.21
Եվրո (EUR)
401.7
+0.74
Ռուբլի (RUR)
4.4751
-0.0003
Լարի (GEL)
138.9
-0.08
46822
-204
Արծաթ
622.87
+5.44