Կառավարությունը ՊՆ-ի հատկացումները նվազեցրեց 56,8 մլն դրամով
Կառավարությունը 56,8 մլն դրամով նվազեցրեց Պաշտպանության նախարարությանը 2018 թվականի պետական բյուջեով կատարված հատկացումներից:
«Միջոցները կուղղվեն այն ծախսերին, որոնց մանրամասները կզեկուցեմ որոշման նախագծի գաղտնի կետերի զեկուցման ընթացքում»,- ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, ասաց Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
Միաժամանակ, նա մեկօրյա ժամկետ խնդրեց՝ նախագծում տեխնիկական շտկումներ անելու նպատակով: