ՌՈՒՍԱԿԱՆ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԻՆԴԵՔՍՆԵՐԻ ԱՆԿՈՒՄ 04/06/09
Երեկ` հունիսի 3-ին, ռուսական ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով հիմնական ինդեքսները գրանցել են զգալի անկում: RTSI (РТС) ինդեքսը կրճատվել է 4.49%-ով և կազմել 1127.57 կետ, իսկ MICEX (ММВБ) ինդեքսը կրճատվել է 7.46%-ով և սահմանվել 1109.21 կետ: Առևտրային շրջանների արդյունքներով «Նորնիկել» («Норникель») ընկերության արժեթղթերի գները կրճատվել են 8.86%-ով, «Գազպրոմ» («Газпром») ընկերության արժեթղթերի գները` 8.06%-ով, իսկ ռուսական Խնայբանկի (Сбербанк) արժեթղթերի գներն ապահովել են 11.63% անկում: