Բիզնես

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
«Ինտեգրացված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը կներդրվի Գեղարքունիքի յոթ համայնքներում
31/10/2018 12:07
Կիսվել

«Ինտեգրացված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը կներդրվի Գեղարքունիքի յոթ համայնքներում

«Ինտեգրացված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը ֆինանսավորում է Ռուսաստանի Դաշնությունը, իրականացնում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը՝ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության հետ համատեղ: Ծրագիրն իրականացվելու է նաեւ Գեղարքունիքի մարզում:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ՄԱԶԾ «Ինտեգրացված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի՝ «Երիտասարդների առաջխաղացման արահետ» բաղադրիչի ներկայացուցիչներին: Վերջիններս Գեղարքունիքի մարզպետին ներկայացրին ծրագրի բովանդակությունը, նպատակներն ու անելիքները, որոնց իրականացման հարցում անմասն չէ նաեւ Գեղարքունիքի մարզը: Ըստ ներկայացվածի՝ ծրագիրն աջակցում է Հայաստանի գյուղական համայնքներին՝ ստեղծելու այլընտրանքային եկամտի աղբյուրներ գյուղացիական տնտեսությունների համար: Ծրագրի առաջնային խնդիրներից է՝ աջակցել տեղական համայնքներին՝ նոր լուծումներ գտնելու զբոսաշրջության զարգացման եւ խթանման համար: Այստեղ կարեւորվում է նաեւ ենթակառուցվածքների ստեղծումը գյուղական համայնքների կառավարման եւ զարգացման տեսանկյունից, ինչպես նաեւ՝ երիտասարդների ներգրավումը ծրագրերի իրականացման գործում:

Ծրագրի պատասխանատուները մարզպետին ներկայացրին մարզում իրենց կողմից ընտրված այն ծրագրերը, որտեղ նախատեսել են ներդրումներ կատարել եւ դրանք հրապուրիչ դարձնել զբոսաշրջության համար:

«Գավառի պետական համալսարանի հետ համագործակցության արդյունքում ստեղծել ենք տուրիզմի զարգացման կենտրոն, որտեղ «Սերվիս» բաժինն ավարտած ակտիվ երիտասարդները կարող են համագործակցել մարզպետարանի զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի հետ՝ կյանքի կոչելով մարզում տուրիզմի եւ զբոսաշրջության զարգացման տարաբնույթ ծրագրեր: Այս տարի ծրագիր ենք իրականացնում մարզի յոթ համայնքներում: Նախատեսել ենք ներդրումներ կատարել Արծվաքարի պանրի արտադրամասերում, որտեղ մարդիկ կարող են համտեսել գինով եւ կոնյակով հասունացրած, հորած եւ պարմեզան տիպի պինդ պանիրներ, Կարմիրգյուղի գորգագործական ֆաբրիկայում ստեղծում ենք գորգերի թանգարան, որտեղ այցելուները կարող են տեսնել տարբեր ժամանակների գորգեր, տուրիստների հոսք ապահովել Կալավան եւ Դրախտիկ համայնքներում՝ ստեղծելով հետիոտնային ճանապարհ, նախատեսում ենք մարզը ներկայանալի դարձնել նաեւ մեղվաթերապիայով՝ Ճամբարակի տարածքի Մարտունի համայնքում զբոսաշրջիկներին առաջարկելով ծաղկափոշի, բոռի կաթ, մեղվակաթ եւ ակնամոմ, ինչպես նաեւ էկոլոգիական ազդեցությամբ դեկորատիվ մոմեր»,- նշեց «Ինտեգրացված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի՝ «Երիտասարդների առաջխաղացման արահետ» բաղադրիչի ղեկավար Լիանա Դոյդոյանը:

«Ուրախ եմ, որ Գեղարքունիքի մարզը ունի նման համագործակցության հնարավորություն, եւ որ դրա խորացման համար առկա են բոլոր հիմքերը: Մենք ձգտում ենք, որ մեր մարզում հնարավորինս արագ եւ արդյունավետորեն զարգացնենք տուրիզմը, ինչպես նաեւ մարզը ճանաչելի դարձնենք էկոլոգիապես մաքուր մթերքի արտադրության առումով: Այստեղ շատ կարեւոր է նաեւ ձմեռային տուրիզմի զարգացումը, որի համար ակնկալում ենք, որ մեր երիտասարդ ակտիվիստները կներկայացնեն համապատասխան ծրագրեր: Մենք պատրաստ ենք աջակցել ձեզ մեր լիազորությունների եւ հնարավորությունների սահմաններում»,- նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Հանդիպման ընթացքում Լիանա Դոյդոյանն առաջարկեց մարզում կազմակերպել հանդիպում մարզպետարանի ներկայացուցիչների եւ համայնքային ակտիվի հետ, որտեղ քննարկումների միջոցով հնարավոր կլինի վեր հանել մարզում տուրիզմի զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր:

Խոսրով Խլղաթյան

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34