Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
2019թ.-ին Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կկազմի 4,604 ԱՄՆ դոլար
01/11/2018 19:05
Կիսվել

2019թ.-ին Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կկազմի 4,604 ԱՄՆ դոլար

Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2019 թվականին կկազմի 4 604 ԱՄՆ դոլար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 1-ին Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019թ. բյուջեի քննարկման ժամանակ նշեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

«Ներկայացված փաստաթուղթը հիմնված է նախորդ ժամանակահատվածի վիճակագրության վրա: Մենք այլ վիճակագրություն չունենք: Իհարկե, օգտագործված է այնպիսի մեթոդաբանություն, որն արդի աշխարհում ընդունված է, և դատելով մինչ այժմ կիրառված մեթոդաբանության արդյունքներից, մենք ենթադրում ենք, որ մակրոցուցանիշների ավելի լավ կանխատեսումներ մենք ուղղակի չէինք կարող ունենալ: Սպասվում էր, որ 2018թ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կլինի 4280 դոլար, 2019-ին այն կկազմի 4604 դոլար, արդյոք սա է այն, ինչը մեր համար համարում ենք լավագույնը, թե՝ ոչ, իհարկե՝ ոչ»,- ասաց Ջանջուղազյանը:

Նախարարի խոսքով՝ Հայաստանում փոփոխված իրավիճակը բյուջեի վրա չի ազդել, ինչը վկայում է տարիներ շարունակ ձևավորված ֆինանսական կայունության մասին:

«Փոփոխված իրավիճակը ներկայացված փաստաթղթի վրա իր ազդեցությունը չի ունեցել, որովհետև իրավիճակի փոփոխությունը որոշակի ժամանակային լագով է միայն ազդում ցուցանիշների վրա, հետևաբար, չէր կարող ներկայացված փաստաթուղթն իր մեջ ներառել հնարավոր զարգացումները կամ որևէ վարքագծի հնարավոր փոփոխություններ»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92