Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. Ստեփան Գիշյան հիմնադրամի աջակցությամբ բացվեց Շառլ Ազնավուրի անվան դասարանը
05/11/2018 14:56
Կիսվել

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. Ստեփան Գիշյան հիմնադրամի աջակցությամբ բացվեց Շառլ Ազնավուրի անվան դասարանը

Հրազդանի թիվ 11 դպրոցում պաշտոնապես բացվեց ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցման համար նախատեսված Շառլ Ազնավուրի անվան դասարանը։

Ծրագիրն իրականացվել է Ֆրանս-հայկական զարգացման և Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամների համագործակցության արդյունքում։ Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամը  այս տարի Ստեփան Գիշյան հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի հաղթող ճանաչված հինգ կազմակերպություններից մեկն է։

«Աշակերտները  այս դասարանում շաբաթվա բոլոր օրերին 2 ժամով ֆրանսերեն կսովորեն, իսկ նրանք ովքեր կցանկանան ավելի խորացնել իրեն գիտելիքները կկարողանան անվճար հիմունքներով հավելյալ պարապմունքների մասնակցել։ Փորձել ենք ֆրանսերեն լեզվի ուսուցումը  համար լավագույն պայմանները ստեղծել դասարանը հագեցած է ժամանակակից տեխնիկայով, Ֆրանսիայից նրանց համար գրականություն է բերվել։ Համոզված եմ, որ այստեղ երեխաները էլ ավելի մեծ հաճույքով են սովորելու»,-նշեց Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։

«Ֆրանս-հայկական հիմնադրամը ֆրանկոֆոն տարբեր ծրագրեր է իրականացնում։ Շատ ուրախ եմ այսպիսի դասասենյակ բացելու կապակցությամբ, այն կնպաստի երեխաների ֆրանսերենի լավացմանը»,- նշեց Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի նախագահ Արեն Թոխատյանը:  

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը 2015 թվականին ստեղծվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի  և  Գիշյան ընտանիքի կողմից:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2