Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
Մեկնարկել է ARARAT Charles Aznavour Signature Blend նախագիծը
12/11/2018 17:02
Կիսվել

Մեկնարկել է ARARAT Charles Aznavour Signature Blend նախագիծը

Շարունակելով ներկայացնել Շառլ Ազնավուրի հավերժ ժառանգությունը՝ Երևանի կոնյակի գործարանը հայտարարում է ARARAT Charles Aznavour Signature Blend նախագծի մեկնարկի մասին, որը հանդիսանում է մեծն արտիստի և միջազգային բրենդի համատեղ աշխատանքի արդյունքը՝ սկսված դեռևս 2017 թվականին:

Մեկ ու կես տարվա ընթացքում մաեստրոն և նրա ընտանիքն անմիջական մասնակցություն են ունեցել ARARAT Charles Aznavour Signature Blend բացառիկ կոնյակի ստեղծման բոլոր փուլերին՝ սպիրտների ընտրությունից մինչև ձևավորման հաստատումը: Սերտ համագործակցության ջերմ դրվագներից մեկը մաեստրոյի 2017 թվականի մայիսին գործարան կատարած այցն է: Այցի ընթացքում նկարահանվել է կարճամետրաժ վավերագրական ֆիլմ, որը պատմում է մեծանուն արտիստի անսահման վարպետության և արվեստի ու դրա յուրաքանչյուր դրսևորման հանդեպ նրա տածած սիրո մասին:

Միանալով մաեստրոյի մարդասիրական առաքելությանը՝ ARARAT Charles Aznavour Signature Blend կոնյակի ստեղծման նախագիծը կաջակցի «Ազնավուր» հիմնադրամին, ինչպես նաև գալիք սերունդների համար բացառիկ հարթակ հանդիսացող «Ազնավուր» կենտրոնին, որը կբացվի 2021 թվականին և նախատեսված է ֆրանսիական մշակույթի տարածման և Հայաստանից ու այլ երկրներից սկսնակ արտիստների աջակցման համար:

Ազնավուրի հիշատակը, իր փիլիսոփայությունը, քարոզվող արժեքները և բեմ դուրս գալուն պես բոլորին պարգևած անվերջ տոնը կապրեն հավերժ: Այս կապակցությամբ նոյեմբերի 17-ին  ԱՐԱՐԱՏ թանգարանում կմեկնարկի «Ազնավուր: Կյանքի պահեր» խորագրով Շառլ Ազնավուրի կողմից արված լուսանկարների բացառիկ ցուցահանդես, որը ավելի վաղ նախատեսվում էր անցկացնել ARARAT-ի փակ միջոցառման ժամանակ: Ցուցահանդեսն անվճար կգործի մայրաքաղաքի բոլոր բնակիչների և հյուրերի համար: Մեծանուն երգիչը, ով հանդիսատեսին զարմացրել է իր ողջ կարիերայի ընթացքում, կշարունակի ներկայացնել իր վարպետության եզրերը: 

«Ի շնորհիվ Շառլ Ազնավուրի և իր ընտանիքի հետ այս բացառիկ համագործակցությանը՝ մենք հնարավորություն ունեցանք մեկ ու կես տարվա ընթացքում ականատես լինել ոգեշնչման, առատաձեռնության, վարպետության և սեփական մասնագիտության հանդեպ աներևակայելի սիրո պատմությանը: Մենք անկեղծորեն հավատում ենք, որ այս նախագիծը կբացահայտի իր մշակութային ժառանգության ևս մեկ եզր», – նշում է ԵԿԳ-ի վաճառքների և շուկայավարության տնօրեն Կարին Մադելրիոն:

«ARARAT Charles Aznavour Signature Blend-ը խորհրդանշում է ոչ միայն իմ հոր կարիերայի առանցքային փուլերը, այլև այն արժեքները, որոնք նա մարմնավորում է՝ նրբագեղություն, անսահման վարպետություն և առատաձեռնություն: Ինձ հաճելի է տեսնել, որ այնպիսի կազմակերպությունը, ինչպիսին է Երևանի կոնյակի գործարանը, ցանկանում է և պատրաստ է աջակցել այն մարդասիրական նախաձեռնություններին, որոնց հավատում է», – «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուր:

Բացառիկ կուպաժը բաղկացած է հազվագյուտ հնագույն սպիրտներից, որոնք արտացոլում են Շառլ Ազնավուրի ստեղծագործական ուղու կարևորագույն պահերը:

1956: Առաջին հաղթանակի նոտաներ

Շառլ Ազնավուրի դեբյուտը Փարիզի Օլիմպիա համերգասրահում

1960: Համաշխարհային փառքի նոտաներ

“Je m’voyais déjà”  երգի ստեղծումը, որի շնորհիվ Շառլ Ազնավուրը հայտնի դարձավ ողջ աշխարհում 

1981: Հավերժական սիրո նոտաներ

“Une vie d’amour” (Հավերժական սեր) դասական հիթի ստեղծումը 

ARARAT Charles Aznavour Signature Blend – ի սպիրտների միջին տարիքը՝ 25 տարի:

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83