ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ AMGT52036108 ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ
ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ այսօր` հունիսի 4-ին, տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52036108 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 500 000 000 դրամ է, իսկ պահանջարկը` 4 015 700 000 դրամ, որից մրցակցային` 3 842 250 000 դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 500 000 000 դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 349 984 206 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.9903 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 11.1300 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 15 դիլեր: