Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Կոնվերս բանկ․ 25 տոկոսի չափով քեշբեք՝ ուսանողների համար
15/11/2018 17:11
Կիսվել

Կոնվերս բանկ․ 25 տոկոսի չափով քեշբեք՝ ուսանողների համար

Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ՝ Կոնվերս բանկը ներկայացնում է լոյալության հերթական ակցիան. գործարկված CashBack ակցիայի հնարավորություններից կարող են օգտվել բանկի ուսանող քարտապանները:

«Ակցիայի շրջանակներում նոյեմբերի  16-18-ը բանկն իր ուսանող հաճախորդներին առաջարկում է կատարել անկանխիկ գնումներ՝ «Ուսանողական»,  Visa ISIC, ինչպես նաև՝ «Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիայի շրջանակում տրամադրված պլաստիկ քարտերով, վճարել  Կոնվերս բանկի  POS տերմինալներով և ստանալ գործարքի(ների) գումարի 25 տոկոսի չափով հետ վերադարձ», – ասել են բանկում՝ հավելելով, որ այս տարի, ընդհանուր առմամբ, հաճախորդներին հետ է վերադարձվել ավելի քան 10 մլն ՀՀ դրամ:

Բանկում նշել են նաև, որ վաղը՝ նոյեմբերի 16-ին, կամփոփվեն ուսանողների համար գործարկված «Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիայի արդյունքները: Դրա շրջանակներում բանկի քարտերով 100 հազար և ավելի դրամ գումարի չափով անկանխիկ գնումներ կատարած ուսանողները կստանան նվերներ, ինչպես նաև բանկի հիփոթեքային վարկավորումից արտոնյալ պայմաններով օգտվելու ու Կոնվերս բանկում պրակտիկա անցնելու հնարավորություն:

Նշենք, որ  «Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիայի հնարավորություններից կարող են օգտվել ուսանողական վարկավորման ծրագրում ներառված ԲՈւՀ-երի ուսանողները, «Այբ» և «Շիրակացի ճեմարան» կրթահամալիրների 12-րդ դասարանի չափահաս աշակերտները և շրջանավարտները: Ակցիայի շրջանակներում մինչև  դեկտեմբերի 30-ը շահառուներին 36 ամիս մարման ժամկետով և 15 տոկոս տարեկան դրույքաչափով վարկային սահմանաչափով Mastercard Standard պլաստիկ քարտ  կտրամադրվի առանց սպասարկման վճարի:

Ուսանողների միջազգային օրվան նվիրված ակցիայի մանրամասներին կարող եք ծանոթանալ բանկի կայքի միջոցով։ 

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45