Գյուղնախարարը Մոսկվայում կմասնակցի ԵՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության հարցերով խորհրդի նիստին
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու նոյեմբերի 19-ին կայանալիք Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության հարցերով խորհրդի անդրանիկ նիստին: Նախարարի պաշտոնակատարին ուղեկցում է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ԵԱՏՄ-ում համաձայնեցված ագրոարդյունաբերական քաղաքականության իրականացմանը, պահանջարկի և առաջարկի կանխատեսումների կատարելագործմանը, ինտեգրման գործընթացների ինտենսիվացման համատեքստում ԵԱՏՄ անդամ պետություններում գյուղատնտեսության թվայնացման հեռանկարներին, ագրոարդյունաբերական համալիրում ինտեգրման խորացման հեռանկարային ուղղություններին, հրատապ հարցերի լուծման մեխանիզմների մշակմանը վերաբերող հարցեր: