Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 363.50+1.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 101.59+0.88 WTI - 90.21+0.51
COMEX:  GOLD - 4140.10+0.28 SILVER - 60.88+0.02
COMEX:  PLATINUM - 1706.20-0.74
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.35+0.25 EUR/GBP - 1.1238+0.18
FOREX:  EUR/USD - 1.1238+0.18 GBP/USD - 1.3251+0.26
STOCKS RUS:  RTSI - 858.70-0.43
STOCKS US: DOW JONES - 51521.28+0.49 NASDAQ - 27599.89+0.45
STOCKS US: S&P 500 - 7818.93+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 70035.71-0.92 TOPIX - 4154.11-0.70
STOCKS CHINA:  HANG SENG - 24130.50-0.62 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10541.69+0.42 CAC40 - 7865.07+0.40
STOCKS EUR:  DAX - 25449.19+0.77
07/10/2026  CBA:  USD - 362.32+0.18 GBP - 478.84-0.85
07/10/2026  CBA:  EURO - 405.44-1.75
07/10/2026  CBA:  GOLD - 48417+195 SILVER - 710.58-9.14
Նիկոլ Փաշինյանը՝ կադրային բանկ ստեղծելու կարևորության մասին
20/11/2018 15:22
Կիսվել

Նիկոլ Փաշինյանը՝ կադրային բանկ ստեղծելու կարևորության մասին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ խորհրդարանական խումբ է ստեղծվել, որը կստանձնի կադրային բանկ ունենալու նախաձեռնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանն ասաց, որ կադրային բանկում ընդգրկված մարդիկ, ըստ անհրաժեշտության, կընդգրկվեն պետական կառավարման համակարգում:

«Կադրային բանկը շատ կարևոր է մեզ համար: Մարդիկ իրենց ծրագրերով հայտ կներկայացնեն բարձրաստիճան պաշտոնյա դառնալու համար: Այն մարդիկ, ովքեր այդ խողովակով չեն կարողանա իրենց նպաստը բերել մեր երկրի զարգացմանը, իրենք այլ խողովակ էլ կունենան, որպեսզի կարողանան հասնել կառավարություն, վարչապետին»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ իրենք ամենաշատն ենք շահագրգռված, որ լավագույն մասնագետներն իրենց լավագույն գաղափարներով գան և մասնակցեն գործընթացին:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը փաստեց, որ Ազգային ժողովով ամեն ինչ ոչ սկսվում է, ոչ էլ ավարտվում: «Բազմաթիվ ուրիշ կառույցներ կան, և մենք կաշխատենք լավագույն ներուժը օգտագործել: Մենք ակնկալում ենք, որ կստանանք մեր ժողովրդի վստահության քվեն և խորհրդարանում կունենանք մեծամասնություն»,-նշեց նա:

Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ ժողովրդի տված մանդատը շատ հստակ կլինի, և իրենք  ի վիճակի կլինեն իրենց առաջ դրված խնդիրը լուծել:

07/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.32
+0.18
Եվրո (EUR)
405.44
-1.75
Ռուբլի (RUR)
4.2481
+0.0071
Լարի (GEL)
139.35
+0.12
48417
+195
Արծաթ
710.58
-9.14