Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Միքայել Մելքումյան․ Ակնկալում եմ, որ հետհեղափոխական շրջանում պետական բյուջեն չպետք է լիներ իներցիոն
21/11/2018 17:21
Կիսվել

Միքայել Մելքումյան․ Ակնկալում եմ, որ հետհեղափոխական շրջանում պետական բյուջեն չպետք է լիներ իներցիոն

«Ծառուկյան» խմբակցության դիրքորոշումը հաջորդ տարվա պետական բյուջեի համար դրական է, այնուամենայնիվ, պատգամավոր Միքայել Մելքումյանը ներկայացնում է դրա վերաբերյալ մի քանի դիտարկումներ: Առաջարկների թվում է տնտեսական մրցակցության պաշտպանության քաղաքականության կտրուկ վերաիմաստավորումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մելքումյանն իր դիտարկումները ներկայացրեց Ազգային ժողովում ՀՀ 2019թ. բյուջեի նախագծի քննարկմանը։

«Հաջորդ տարվա բյուջեի նախագծի հետ կապված «Ծառուկյան» խմբակցության դիրքորոշումն արդեն ասել ենք. այն դրական է: Սակայն պետք է ներկայացնեմ մի շարք դիտարկումներ: Ակնկալում եմ, որ հետհեղափոխական շրջանում պետական բյուջեն չպետք է լիներ իներցիոն: Այն պետք է արտահայտեր հետհեղափոխական շրջանի սպասումները, հանրության տարբեր շրջանակների սպասումները: Կանեմ իմ դիտարկումները: Խնդիր է մեր ներքին փոքր շուկան: Շուկան այնքան փոքր է, որ ներքին սպառման շուկայի վրա տեղաբաշխված ձեռնարկությունները շատ քիչ են, դրա համար մենք ունենք կենտրոնացված շուկաներ: Տնտեսական մրցակցության պաշտպանության քաղաքականությունը պետք է կտրուկ վերաիմաստավորենք»,- ասաց Մելքումյանն ու հավելեց, որ գործող քաղաքականությունը հնացած է:

Նա կարևորագույն խնդիր համարեց, որ գործող կառավարությունը բեկում մտցնի իրավիճակի մեջ: «Եթե խնդիր է դրվում ՀՆԱ-ի կառուցվածքը  փոխել՝ ի օգուտ բարձր տեխնոլոգիական ճյուղերի, ապա մենք պետք է ցույց տանք այդ ոլորտներում աշխատանքի արտադրողականության կտրուկ բարձրացման հիմքերը: Գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտում այդ մակարդակը ցածր է»,- նկատեց Մելքումյանը:

Նա շեշտեց, որ կան աշխատատեղեր, որոնց համար պահանջվում է որակյալ աշխատուժ:

Մելքումյանի կարծիքով՝ հաջորդ խնդիրը կապված է արտաքին տնտեսական մարտահրավերների հետ: Առաջին մարտահրավերը բարդ լոգիստիկ համակարգն է: «Մենք ճանապարհներ չունենք: Հայաստանում արտադրանք ստեղծելն ու այն արտահանելը  համեմատաբար թանկ է, քան այլ համադրելի երկրներում»,- նշեց նա՝ հավելելով, որ պետք է դրվի լոգիստիկ հարցերը լուծելու խնդիր։

Պատգամավորը, այնուամենայնիվ, որ իրենց խմբակցությունը միանշանակ պետք է աջակցի հետհեղափոխական գործըթնացներին, իսկ բյուջեն դրա մի մասն է: Եվ նրանք միանշանակ կողմ են քվեարկելու նախագծին:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01