Տնտեսական

USD BUY - 394.00+1.00 USD SELL - 399.00+1.00
EUR BUY - 410.00+1.00 EUR SELL - 417.00+0.00
OIL:  BRENT - 73.82+0.23 WTI - 70.37+0.39
COMEX:  GOLD - 2644.00+0.32 SILVER - 30.40+0.40
COMEX:  PLATINUM - 960.60+0.01
LME:  ALUMINIUM - 2565.00+0.00 COPPER - 8950.50+0.00
LME:  NICKEL - 15477.00+0.00 TIN - 28818.00+0.00
LME:  LEAD - 1984.00+0.00 ZINC - 3049.00+0.00
FOREX:  USD/JPY - 157.39+0.17 EUR/GBP - 1.0396-0.07
FOREX:  EUR/USD - 1.0396-0.07 GBP/USD - 1.2539-0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43297.03+0.00 NASDAQ - 20031.13+0.00
STOCKS US: S&P 500 - 6040.04+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39568.06+1.12 TOPIX - 2766.78+1.20
STOCKS CHINA:  HANG SENG - 20098.29+0.00 SSEC - 3398.08+0.14
STOCKS EUR:  FTSE100 - 8136.99+0.00 CAC40 - 7282.69+0.00
STOCKS EUR:  DAX - 19848.77+0.00
26/12/2024  CBA:  USD - 396.18+0.12 GBP - 496.49+0.03
26/12/2024  CBA:  EURO - 412.07+1.00
26/12/2024  CBA:  GOLD - 33293.23+10.09 SILVER - 375.50+0.11
Վիվասել-ՄՏՍ. 2018 թ-ի ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիրն է Ջեյմս Թրուշարդը
23/11/2018 16:25
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. 2018 թ-ի ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիրն է Ջեյմս Թրուշարդը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում այսօր կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2018թ. դափնեկրի ներկայացման մամուլի ասուլիսը: Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, մրցանակաբաշխության գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող Հովիկ Մուսայելյանը:

Ինչպես հայտարարվեց մամուլի ասուլիսի ընթացքում՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի 2018 թ-ի դափնեկիրն է «Նեյշնլ Ինսթրումենթս» (National Instruments) ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդը։

«Հրավիրելով նման հռչակավոր մարդկանց Հայաստան՝ մենք, բացի նրանց մեծարելուց, նաև մեր վերաբերմունքն ենք ցույց տալիս ՏՏ ոլորտին: Մրցանակակիրները դառնում են մեր դեսպանները ողջ աշխարհում՝ բարձրացնելով Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական երկրի համբավը», – ասել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:

«Հայաստանի մրցակցային առավելությունները սերտորեն կապված են ՏՏ ոլորտի հետ։ Եվ պատահական չէ, որ Հայաստանը պետական մրցանակ է շնորհում համաշխարհային ներդրումների համար։ Ներդրումներ, որոնք փոխել են մարդկության կյանքի ընթացքը։ Եվ մենք հպարտ ենք, որ համաշխարհային լեգենդները ամեն տարի այցելելով Հայաստան բարձրացնում են մեր երկրի իմիջն ու ճանաչողությունը», – ասել է Մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող, Սինոփսիս Արմենիա տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

«Համաշխարհային ՏՏ մրցանակը, որպես Հայաստանում իրականացվող շարունակական նախաձեռնություն, ավելին է, քան աշխարհի ՏՀՏ քարտեզի վրա Հայաստանի դիրքերն ամրապնդելն ու երկիրի հեղինակությունը բարձրացնելը: Չափազանց կարևոր է, որ մրցանակի շրջանակներում Հայաստան են ժամանում և ՏՀՏ համայնքի ու նաև երիտասարդների համար դասախոսում այս ոլորտում իրապես նորը ստեղծած մարդիկ, ում դարակազմիկ հայտնագործությունները թելադրել են աշխարհի զարգացման հետագա ուղղությունը: Մրցանակի դափնեկիրները, ինչպես բոլոր ժամանակների հանճարները, չեն նմանակել նախորդներին, չեն անցել ուրիշի տրորած ճանապարհով, չեն ձգտել տեղավորվել մինչ այդ գործող խաղի կանոններում: Հայաստանն ունի մտավոր այն անհրաժեշտ ներուժը, որը թույլ կտա ոչ միայն զարգացնել ՏՀՏ ոլորտը իբրև երկրի մրցակցային առավելություն, այլև երկարաժամկետ կտրվածքով ստեղծել նոր որակ ՏՀՏ ոլորտում ու արժանապատվորեն կանգնել ՏՀՏ հսկաների հետ կողք-կողքի», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մրցանակը հիմնվել է 2009 թվականի հուլիսի 6-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով և յուրաքանչյուր տարի շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատի, ում ավանդը ՏՏ ոլորտում բերել կամ բերում է հեղափոխական կամ համանման բնույթ ունեցող զարգացումների, որոնք դրականորեն են անդրադարձել կամ ունեն ներուժ դրականորեն անդրադառնալու պատմության ընթացքի վրա: Այդ ներդրումները կարող են ունենալ տարբեր դրսևորումներ՝ տեխնոլոգիական, կրթական, ձեռնարկատիրական և ֆինանսական:

Այս տարի տրվող մրցանակը թվով 9-րդն է։ Բաղկացած է Հայաստանը և բարձր տեխնոլոգիաները խորհրդանշող ոսկե մեդալից և հուշախորհրդանիշից:

Մրցանակաբաշխությունը իրականացվում է մրցանակաբաշխության կոմիտեի, իսկ մրցանակակրի ընտրությունը` միջազգային հանձնաժողովի կողմից:

Նախորդ տարիների դափնեկիրներն են այնպիսի հնչեղ անուններ, ինչպիսիք են

«Ինտել» կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Քրեյգ Բարրետը, «Apple Computer»  կորպորացիայի հիմնադիր Ստիվ Վոզնիակը, «Synaptics» ընկերության պատվավոր նախագահ, «Ֆեդերիկո և Էլվիա Ֆաջին» հիմնադրամի նախագահ Ֆեդերիկո Ֆաջին, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն, «Սիսկո Սիսթեմս» զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլան, «Կասպերսկի» lաբորատորիայի գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին, ինտերնետի նախահայրերից մեկը, «Open-Root» կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզենը և «Nest Labs» ընկերության հիմնադիր, IPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը։

Դոկտոր Ջեյմս Թրուշարդի մասին.

Ֆասթ կազմակերպության կողմից նորարարության գործակալ անվանված Դր․ Ջեյմս Թրուշարդը 1976 թ. -ին համահիմնադրել է Նեյշնլ Ինսթրումենթս ընկերությունը, առաջնորդելով այն ուղղությունն ու մոտեցումները, որով գիտնականներն ու ճարտարագետները  լուծում են համաշխարհային խոշորագույն ճարտարագիտական մարտահրավերները այլընտրանքային էներգիայի աղբյուրների մատչելիության, բնական պաշարների հասանելիության, քաղաքային ենթակառուցվածքների բարելավման, դեղագործության և առողջապահական համակարգի զարգացման ու թվայնացման, էկոհամակարգի պահպանման, անհատականացված ուսուցման, վիրտուալ իրականության և անվտանգ ու ապահով կիբեռտարածքի ստեղծման և այլ կենսականորեն կարևոր ոլորտներում։

Լինելով Նեյշնլ Ինսթրումենթս ընկերության նախագահն ու գլխավոր գործադիր տնօրենը, ինչպես նաև Ֆորբսի Ամերիկայի սիրելի ղեկավարներից մեկը, դոկտոր Ջեյմս Թրուշարդը՝ ով Նեյշնլ Ինսթրումենթսում հայտնի է որպես դոկտոր Թի, առաջնորդել է ընկերությունը, այն երեք հոգանոց թիմից դարձնելով վերազգային  կազմակերպություն, որը Լավագույն Աշխատատեղ Ինստիտուտի կողմից ընդգրկվել է «Լավագույն 100 Աշխատատեղ» ցանկում և ճանաչվել «Աշխարհի 25 լավագույն վերազգային աշխատատեղերից» մեկը:

Թրուշարդի ղեկավարության ներքո, ընկերության երկարաժամկետ տեսլականը, որը հայտնի է որպես 100-ամյա պլան, իր կիզակետում ունենալով աշխարհի բարելավումը և տրամադրելով գործիքներ, որոնք խթանում են արտադրողականությունը, նորարարությունն ու գյուտարարությունը, ապահովեց ընկերության հզոր և կայուն աճը, ինչպես նաև իր հաճախորդների, աշխատակիցների, մատակարարների և բաժնետերերի լայն խավերի հաջողությունը:

Դոկտոր Թրուշարդի ղեկավարության ներքո, Նեյշնլ Ինսթրումենթսը ծրագրավորման վրա հիմնված մոտեցմամբ վերասահմանեց թեստավորման և չափումների շուկան։ Այս տեսլականն իրականացնելու համար անհրաժեշտ էին մի քանի առանցքային նորարարություններ: LabVIEW- ն այդ նպատակին հասնելու համար առանցքային ծրագրային նորարարությունն էր: LabVIEW- ն կառուցվածքայնացված տվյալների հոսքի ծրագրավորման լեզու է, որը համապատասխանում է չափումներ կատարելու ժամանակ գիտնականների և ճարտարագետների մտածելակերպին:

LabVIEW- ի մշակման համար անհրաժեշտ եղավ երկու տարի գաղափարի քննարկումների համար, ևս երկու տարի՝ վերջինիս իրականացման համար:

Դոկտոր Թրուշարդը ծառայեց որպես ղեկավար, իսկ Ջեֆ Կոդոսկին ստեղծեց տեսլականն իրականացնող նախագիծը:

Գրաֆիկական մոտեցումն ընտրված էր այն պատճառով, որ գիտնականներն ու ճարտարագետները հաճախ փորձեր կատարելիս սկսում են բլոկ-սխեմաներից: Լեզվում ներկառուցված օգտատիրոջ ինթերֆեյսը նմանակում է ավանդական գործիքի դիմային վահանակը։  Ծրագրավորման վրա հիմնված գործիքակազմը հայտնի էր դառնալու որպես վիրտուալ գործիքակազմ՝ «Ծրագրային ապահովումը՝ գործիքն է» նշանաբանով: Վիրտուալ գործիքակազմն իր հերթին պահանջում էր նշանակալի նորարարություն այն հարցում, թե ինչպես են սարքերը կառավարվում ծրագրերի միջոցով:  Տեսլականով ուղղորդվող ղեկավարումն առանցքային դեր է խաղացել Նեյշնլ Ինսթրումենթսի մեծապես տարբերակված դիրքի հասնելու գործում:

Ընտրվելով Շվեդական թագավորական ճարտարագիտական գիտությունների ակադեմիա և Ճարտարագիտության ազգային ակադեմիա, Թրուշարդը նաև ներգրավվեց Էլեկտրոնային Նախագծման ճարտարագիտական Հեղինակության Պալատ և պատիվ ունեցավ ընտրվելու IEEE-ի Պատվավոր անդամ:

Ի լրումն, Թրուշարդը ճանաչվել է Վուդրո Վիլսոնի կորպորատիվ քաղաքացիության մրցանակի դափնեկիր, իր՝ համայնքային ներգրավածության համար այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Ճարտարագիտական հիմնադրամի խորհրդատվական խորհուրդը, Տեխասի համալսարանը Օսթինի կանցլերի խորհրդի կազմում, Օսթինի ծրագրային ապահովման խորհուրդը և FIRST Ռոբոտիքսը:

Թրուշարդն ունի էլեկտրատեխնիկական ճարտարագիտության դոկտորի կոչում, ինչպես նաև ֆիզիկայի գծով Օսթինի Տեխասի համալսարանից մագիստրոսի և բակալավրի աստիճան: Թրուշարդն իր մագիստրոսի և դոկտորի աստիճանները ստացել է ուսմանը զուգընթաց լրիվ դրույքով աշխատելով UT կիրառական հետազոտությունների լաբորատորիաներում որպես ակուստիկական չափումների բաժանմունքի կառավարչական տնօրեն:

Մրցանակաբաշխության կայք այցելելու համար սկանավորեք QR կոդը

26/12/2024
դրամ
Դոլար (USD)
396.18
+0.12
Եվրո (EUR)
412.07
+1.00
Ռուբլի (RUR)
3.98
+0.00
Լարի (GEL)
141.75
+0.48
33293.23
+10.09
Արծաթ
375.50
+0.11