ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է ԱՆՏՈԿՈՍ ՎԱՐԿ ՍՏԱՑՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին հայտնել են, որ այսօր` հունիսի 4-ին, տեղի ունեցած նիստի ընթացքում գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման փորձնական ծրագրի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով գործադիրը որոշել է լրացումներ եւ փոփոխություններ կատարել իր ընդունած նախկին որոշումներից մեկի հավելվածում, որով երկրի 60 առավել աղքատ համայնքներին հատկացվող վարկերի տոկոսադրույքները ֆինանսավորում է պետությունը։ Այս առնչությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ նպատակային ծրագիրը իրականացվում է առաջին անգամ, եւ այժմ հարկավոր է ընդլայնել ըստ էության անտոկոս վարկ ստացողների շրջանակը, որպեսզի բացառիկ հնարավորությունից կարողանան օգտվել շատերը։