Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Վիվասել-ՄՏՍ. ՏՀՏ ուսուցման փորձնական ծրագիրն ընդլայնվում է
24/11/2018 15:52
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. ՏՀՏ ուսուցման փորձնական ծրագիրն ընդլայնվում է

ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՎիվաՍել-ՄՏՍ, Սինոփսիս Արմենիա, Յունիքոմփ ընկերությունների և ՏՀՏ գործատուների միության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, «ՄՏՍ Հայաստան», «Սինոփսիս Արմենիա», «Յունիքոմփ» ընկերությունները և Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում «Միկրոէլեկտրոնիկա», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» և «Հեռահաղորդակցության հիմունքներ» մասնագիտական առարկաների ներդրման վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, «ՄՏՍ Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «Յունիքոմփ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանը և ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը:

Շնորհավորելով բոլոր կողմերին հուշագրի ստորագրման կապակցությամբ՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ ՏՀՏ ոլորտում ԿԳ նախարարությունը սերտ համագործակցում է հիշյալ ընկերությունների հետ: Նրա խոսքով՝ 2015 թվականից իրականացվող փորձնական ծրագիրն այսօր ընդլայնվում է. ծրագրում ներառված 10 ավագ դպրոցներին ավելանում են ևս 5-ը: «Հոկտեմբերին ունեցել ենք ամփոփիչ քննարկում՝ արձանագրելով ծրագրի արդյունավետությունը և դրա ընդլայնման անհրաժեշտությունը: Այս հուշագիրը ևս մեկ անգամ փաստում է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը կառավարության առաջնահերթություններից է, և պետություն-մասնավոր համագործակցությունն անհրաժեշտ է, որպեսզի այս ոլորտում ունենանք հաջողություններ»,-նշել է նախարարի պաշտոնակատարը՝ վստահություն հայտնելով, որ այս համագործակցությունն էլ ավելի է խորանալու: Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նաև ծրագրում ներգրավված դպրոցների տնօրեններին՝ ընդգծելով, որ առանց վերջիններիս աջակցության՝ չէր արձանագրվի նման հաջողություն: «Մի փոքր դժվարություն կա՝  նոր դպրոցների ներառման հետ կապված, քանի որ համապատասխան մասնագետներ գտնելու և նրանց վերապատրաստելու խնդիր կա: Սակայն այս հարցը ևս հաջողությամբ լուծելու ենք և առաջ գնալու: ՏՀՏ ոլորտում բարձրակարգ մասնագետներ ունենալը նշանակում է՝ ոլորտը սպասարկող լրացուցիչ ծառայություններ մատուցող նոր աշխատատեղեր»,-նշել է Արայիկ Հարությունյանը և հավելել, որ ծրագրում կներգրավվեն նաև մարզերի ավագ դպրոցները, քանի որ ապակենտրոնացումը և  մարզերի համաչափ զարգացումը ևս կառավարության առաջնահերթություններից է՝ առավել ևս, որ փորձնական ծրագրում ներգրավված Գյումրիի և Վանաձորի դպրոցները հանդիսացել են ծրագրի առաջամարտիներ:

«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը ևս իր հերթին փաստել է, որ ծրագիրը բավականին մեծ հաջողությամբ է իրականացվում: «Հպարտ ենք, որ Հայաստանը միակն է աշխարհում, որի ավագ դպրոցներում այս առարկաները պարտադիր են: Սա շախմատից հետո երկրորդ ֆենոմենն է, որ արտահանվում է Հայաստանից, քանի որ անգամ զարգացած երկրների ներկայացուցիչներն են նշում դրա մասին: Գիտենք, որ կառավարությունը բարձր տեխնոլոգիաները հայտարարել է տնտեսության զագացման առաջնահերթություն, և եթե ցանկանում ենք, որ այն լինի հիմնական լոկոմոտիվը, ապա պետք է որակյալ կրթություն ապահովենք»,-նշել է նա:

«ՄՏՍ Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքով՝ կարևոր է, որպեսզի բիզնեսն իր կուտակած փորձը փոխանցի աճող սերնդին: «Այս ծրագիրը փաստում է, որ նորարար գիտելիքներ փոխանցելով աշակերտին՝ մենք նրան մասնագիտական կողմնորոշման հնարավորություն ենք տալիս: Մասնագետ պետք է սկսել պատրաստել դեռևս ավագ դպրոցից, որպեսզի նա շուկա մտնելիս ունենա նվազագույն գիտելիքներ, որպեսզի նաև մենք կարողանանք ընտրել որակյալ կադրեր»,-նշել է բանախոսը:

«Յունիքոմփ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանն իր հերթին նշել է, որ 21-րդ դարում աշխարհը տնտեսական նոր հեղափոխության շեմին է: «Որպես Հայաստանում գործող ՏՀՏ ընկերություն, մեր ամբիցիաները բարձր են: Վստահ եմ, որ մեր երկիրը պետք է հեղափոխություն ապրի նաև տնտեսության մեջ, իսկ դրա կարևոր ուղղություններից մեկը ՏՀՏ-ն է: Առանց որակյալ կրթության հնարավոր չէ հասնել հաջողության՝ և՛ որպես պետություն, և՛ որպես առանձին ընկերություն»,-ընդգծել է նա: ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանի խոսքով՝ փորձնական ծրագրի ընթացքում վերապատրաստվել է ավելի քան 20 ուսուցիչ, շուրջ 2800 աշակերտ կրթություն ստացել ՏՀՏ բնագավառում: «Ոգևորիչ է այս հարցում ԿԳՆ-ի աջակցությունը, և մենք հույս ունենք, որ ծրագրի արդյունքում հիմնանար գիտելիքներով օժտված ավելի մեծ թվով աշակերտներ կունենան»,- ընդգծել է Էդուարդ Մուսայելյանը:

Նշենք, որ համաձայն հուշագրի՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կապահովի է «Միկրոէլեկտրոնիկա», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» և «Հեռահաղորդակցության հիմունքներ»   մասնագիտական առարկաների ներդրումը,  կմշակի, կլրամշակի և կհաստատի այդ առարկաների չափորոշիչները և ծրագրերը, կմասնակցի դպրոցների ընտրությանը, ինչպես նաև կաջակցի դրա հանրային իրազեկմանը: «ՄՏՍ Հայաստան» ընկերությունը կմասնակցի «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը՝  «Միկրոէլեկտրոնիկա», «Յունիքոմփ» ընկերությունը՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների չափորոշչի և ծրագրի մշակմանը և կիրականացնի այդ առարկաների ուսուցիչների վերապատրաստումը: «Յունիքոմփ» ընկերությունը  նաև տեխնիկական աջակցություն կտրամադրի մասնակից ավագ դպրոցների, «Միկրոէլեկտրոնիկա», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» և «Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկաների լաբորատորիաների և համակարգչային ցանցի սպասարկմանը: Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը կաջակցի ծրագրին՝ նպաստելով նոր գործընկերների ներգրավմանը, ինչպես նաև կիրականացնի ծրագրի մոնիթորինգը և դպրոցների ընտրությունը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52