
Տաքսու վարորդները կազատվեն տուրքերը չվճարելու հետևանքով գոյացած տույժ – տուգանքներից
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը կարծում է, որ տաքսու վարորդներին անհրաժեշտ է ազատել տուրքերից, քանի որ նրանք այնքան էլ լավ սոցիալական վիճակում չեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝լրագրողների հետ հանդիպմանը՝ Արշակյանն ասաց, որ տուրքերի չվճարման արդյունքում մեծ տույժ-տուգանքներ են կուտակվել այն մարդկանց վրա, իսկ նրանք ուղղակի վճարունակ չեն:
«Մենք առաջիկայում նախատեսում ենք օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ և համաներում հայտարարել կուտակված տույժ-տուգանքների մասով»,-հայտարարեց նախարարի պաշտոնակատարը:
Օնլայն տաքսի ծառայությունների մասով էլ Հակոբ Արշակյանը նշեց, որ օնլայն տաքսի ծառայություն մատուցող ընկերությունները հարկ են վճարում պետությանը: