Բիզնես

USD BUY - 394.00+1.00 USD SELL - 399.00+1.00
EUR BUY - 410.00+1.00 EUR SELL - 417.00+0.00
OIL:  BRENT - 73.82+0.23 WTI - 70.37+0.39
COMEX:  GOLD - 2644.00+0.32 SILVER - 30.40+0.40
COMEX:  PLATINUM - 960.60+0.01
LME:  ALUMINIUM - 2565.00+1.50 COPPER - 8950.50+0.43
LME:  NICKEL - 15477.00+1.21 TIN - 28818.00+0.97
LME:  LEAD - 1984.00-0.10 ZINC - 3049.00+2.16
FOREX:  USD/JPY - 157.39+0.17 EUR/GBP - 1.0396-0.07
FOREX:  EUR/USD - 1.0396-0.07 GBP/USD - 1.2539-0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43297.03+0.00 NASDAQ - 20031.13+0.00
STOCKS US: S&P 500 - 6040.04+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39130.43+0.24 TOPIX - 2733.86+0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 20098.29+0.00 SSEC - 3393.35-0.01
STOCKS EUR:  FTSE100 - 8136.99+0.00 CAC40 - 7282.69+0.00
STOCKS EUR:  DAX - 19848.77+0.00
25/12/2024  CBA:  USD - 396.06+0.31 GBP - 496.46+0.39
25/12/2024  CBA:  EURO - 411.07-0.35
25/12/2024  CBA:  GOLD - 33283.14+26.05 SILVER - 375.39-1.29
Փաշինյանը հայտնեց 589 մլն դոլարի հնարավոր ներդրումների մասին. հունվարին Գեղարքունիքում 1200 աշխատատեղ նախատեսող տեքստիլի գործարան կբացվի
29/11/2018 17:42
Կիսվել

Փաշինյանը հայտնեց 589 մլն դոլարի հնարավոր ներդրումների մասին. հունվարին Գեղարքունիքում 1200 աշխատատեղ նախատեսող տեքստիլի գործարան կբացվի

Գալիք տարվա հունվարին հայ ներդրողի միջոցներով Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում տեքստիլի գործարան կբացվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Գավառ քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը։

«Երբ մտել եմ վարչապետի սենյակ, առաջին գործերից մեկը հետևյալն է եղել. ինձ տեղեկացրել են, որ մի գործարար փորձում է Հայաստան ներկրել բամբակի սերմեր, որպեսզի էքսպերիմենտալ ցանք իրականացնի Արմավիրում։ Իրականացրեց բամբակի ցանք, հիմա պարզվում է, որ բամբակը սպասվածից շատ ավելի մեծ բերք է տվել։ Այդ գործարարը ծագումով գավառցի է, Ծովազարդ գյուղից, որոշել է Ծովազարդում ստեղծել տեքստիլի գործարան, որտեղ այդ բամբակից գործվածքներ կստեղծվեն։ Իր խոստմամբ՝ գործարանը հունվարից կաշխատի։ Այնտեղ սկզբնական շրջանում կլինի 400-600 աշխատատեղ, հետո՝ արդեն 1200 աշխատատեղ»,- ասաց Փաշինյանը։ 

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ այս պահին այսպիսի 589 մլն դոլարի ներդրումային ծրագրեր են քննարկվում, իսկ կառավարությունն ամեն ինչ անելու է, որ դրանք իրականություն դառնան։

25/12/2024
դրամ
Դոլար (USD)
396.06
+0.31
Եվրո (EUR)
411.07
-0.35
Ռուբլի (RUR)
3.98
+0.01
Լարի (GEL)
141.27
+0.18
33283.14
+26.05
Արծաթ
375.39
-1.29