Պաշտոնական

USD BUY - 387.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 408.00+1.00 EUR SELL - 414.00+3.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Գյուղնախարարն առաջին պաշտոնական այցով Արցախի Հանրապետությունում է
03/12/2018 17:51
Կիսվել

Գյուղնախարարն առաջին պաշտոնական այցով Արցախի Հանրապետությունում է

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը առաջին պաշտոնական այցով նախօրեին մեկնել է Արցախի Հանրապետություն: Նախարարի պաշտոնակատարին ուղեկցում են փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը և Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի տնօրեն Գեորգի Խաչատրյանը։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության լրատվական ծառայությունից։

Գեղամ Գևորգյանի գլխավորած պատվիրակությանը դիմավորել են Արցախի Հանրապետության  գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, ԱՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արթուր Ներսիսյանը, Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրեն Տիգրան Ծատրյանը, ոլորտի այլ պատասխանատուներ:

Այցի շրջանակում նախօրեին Գեղամ Գևորգյանը Խնապատ համայնքում շրջայց է կատարել «Տոհմային կայան» ՓԲԸ-ում, ծանոթացել կայանում կենդանիների կերակրման, խնամքի և պահվածքի պայմաններին, կայանում օգտագործվող ժամանակակից տեխնոլոգիաներին:

Ներկայացնելով կայանի գործունեությունն ու տոհմային անասնաբուծության ոլորտում վերջին տարիներին գրանցված հաջողությունները` ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Տիգրան Առուստամյանը նշել է, որ կենդանիների տոհմային կազմը բարելավելու նպատակով արտասահմանից ներկրվել են շվից, ֆլեգվի և ջերզեյ ցեղատեսակի զտարյուն ցեղային կենդանիներ, որոնցից ստացված սերունդները սկսել են տրամադրել տեղացի ֆերմերներին: Առաջնային խնդիրների թվում է կենդանիների կաթնատվության բարձրացումը, և այս ուղղությամբ արդեն գրանցվել են դրական արդյունքներ: «Եթե 2010 թվականին մեկ կովի միջին կաթնատվությունը կազմում էր 1630 լիտր, ապա հիմա այն կազմում է 2350 լիտր: Այս թվերը խոսում են այն մասին, որ իրոք կա առաջընթաց», – հավելել է Տիգրան Առուստամյանը:

Կարևորելով ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած նմանատիպ կայանների գործունեությունը տոհմային անասնաբուծության զարգացման համար` Գեղամ Գևորգյանը նշել է, որ Հայաստանում անասնաբուծության զարգացման ծրագրերի շրջանակում  «Տոհմային կայան»-ը կարող է հանդես գալ որպես օրինակելի գործընկեր:

Այնուհետև նախարարի պաշտոնակատարը այցելել է «Անուշ 1» ՍՊԸ-ի «Կատարո» գինու գործարան, որը գտնվում է Հադրութի շրջանի Տող համայնքում: Գործարանի համասեփականատեր, Արցախի գինեգործների միության նախագահ Գրիգորի Ավետիսյանը տեղեկացրել է, որ գինու արտադրության ծավալների ավելացման նպատակով այս տարի խաղողի այգիներն ավելացրել են ևս 5 հեկտարով և այժմ այգիների ընդհանուր տարածքը կազմում է 15 հեկտար, գինին արտադրվում է խնդողնի խաղողի տեսակից, պատրաստի արտադրանքը հիմնականում արտահանվում է դեպի  Ռուսաստան, ԱՄՆ, Կանադա, Բելգիա և այլ երկրներ:

«Մենք խրախուսում ենք խաղողագործությունը, գինեգործությունը և կոնյակագործությունը , որովհետև դրանք էական նշանակություն ունեն գյուղատնտեսության համար: Ուղղակի պետք է կարողանանք հայկական գինեգործության բրենդը աշխարհով տարածել, որպեսզի սպառման շուկաներն ավելի մեծացնենք, իսկ արտադրողին հնարավորություն տանք խաղողի նոր այգիներ տնկել, որոնք կլինեն ֆիլոքսերադիմացկուն,  նոր ինտենսիվ խաղողագործությունը զարգացնենք, ինչի հետևանքով կավելացնենք նաև գինու արտադրության ծավալները» – ամփոփելով այցի արդյունքենրը` նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը և հավելել, որ այս ուղղությամբ պետական աջակցությունը կշարունակվի:

Այցի շրջանակներում Գեղամ Գևորգյանն այցելել է նաև սահմանապահ դիրքեր:

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88