ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ՍԵՎԱՆԻՑ ԲԱՑ ԿԹՈՂՆՎԻ 142 ՄԼՆ ԽՈՐԱՆԱՐԴ ՄԵՏՐ ՋՈՒՐ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին հայտնել են, որ այսօր` հունիսի 4-ին, տեղի ունեցած նիստի ընթացքում Սեւան-Հրազդան իռիգացիոն-էներգետիկ համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման գոտում գտնվող, ինչպես նաեւ Սեւանա լճից մեխանիկական ոռոգման համակարգերից սնվող հողատարածքների ոռոգումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշել է ոռոգման նպատակով Սեւանա լճից 2009թ. ոռոգման շրջանում Սեւան-Հրազդան իռիգացիոն-էներգետիկ եւ Սեւանա լճից մեխանիկական ոռոգման համակարգերով ջրառի չափաքանակը սահմանել մինչեւ 142.0 մլն խորանարդ մետր։