Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Նախագահը Գյումրիում ներկա է գտնվել «Հարսանիք թիկունքում» ներկայացմանը
05/12/2018 11:03
Կիսվել

Նախագահը Գյումրիում ներկա է գտնվել «Հարսանիք թիկունքում» ներկայացմանը

Շիրակի մարզում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ Գյումրիում ներկա է գտնվել Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի «Հարսանիք թիկունքում» ներկայացմանը: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից։

Ընդմիջմանն ու ներկայացման ավարտից հետո նախագահը հանդիպել է դերասանական կազմի և թատրոնի ներկայացուցիչների հետ:

Անկեղծ ու անմիջական զրույցի ընթացքում, շնորհակալություն հայտնելով հիանալի խաղի ու պարգևած զգացմունքների համար, նախագահ Սարգսյանն ասել է, որ Գյումրիում գտնվելն իր համար այցելություն չէ, այլ սովորական կյանքի մի մասը:

«Ամեն անգամ գալիս եմ ու գալու եմ որպես իմ տուն, նաև այս թատրոն: Ուրախ եմ, որ այս թատրոնն ունի Աճեմյանից եկող շարունակություն»,- նշել է նա:

Նախագահը խոստացել է, որ այսուհետ ևս հաճախակի է գալու, իր խոսքով, Հայաստանի մշակութային մայրաքաղաք, որն ունի իր ուրույն դեմքը: Նա ասել է, որ ձգտելու է ամեն ինչ անել, որպեսզի Գյումրին վերագտնի իր դեմքը, որ բոլորը հասկանան՝ հայրենիքը շատ ավելի մեծ է, քան մայրաքաղաքը:

«Հայաստան եկողը պետք է գա ու հին քաղաքը, մշակույթն այստե՛ղ տեսնի, այս քաղաքում, որտեղ այնքան արվեստ ու պոեզիա կա»,- ասել է նախագահ Սարգսյանը:

Նա նշել է, որ պետք է մշակույթ ձևավորվի՝ գալ ու հանգիստն անցկացնել Գյումրիում, ընդհանրապես՝ մարզերում, մայրաքաղաքից դուրս: Դրա լավագույն օրինակն էր այն, որ նախագահ Սարգսյանը, համատեղելով աշխատանքային այցն ու հանգիստը, տիկնոջ հետ օրն անցկացրել են Գյումրիում:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45