
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին. Երկու արտադրամասի թույլատրվել է վերսկսել աշխատանքը
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերացրել է անհատ ձեռնարկատերեր Կարապետ Միքայելյանին (Վայոց Ձորի մարզ, գ. Ելփին) պատկանող ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքների և Արմինե Մարկոսյանին (Տավուշի մարզ, ք. Դիլիջան) պատկանող լավաշի արտադրամասերի գործունեության կասեցումը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, արտադրողները բավարարել են սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները և սահմանված ժամկետներում կատարել Տեսչական մարմնի կողմից տրված բոլոր հանձնարարականները: