Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 397.00-98.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 114.16-1.09 WTI - 101.44+0.13
COMEX:  GOLD - 4044.70-0.35 SILVER - 53.20-2.01
COMEX:  PLATINUM - 1519.70-1.25
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.76-0.12 EUR/GBP - 1.1144+0.21
FOREX:  EUR/USD - 1.1144+0.21 GBP/USD - 1.332+0.17
STOCKS RUS:  RTSI - 983.83-0.57
STOCKS US: DOW JONES - 52475.10+0.19 NASDAQ - 26549.85+0.27
STOCKS US: S&P 500 - 7743.98+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64659.47+1.10 TOPIX - 4003.28+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 22958.65-0.59 SSEC - 3651.43-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10694.50+0.07 CAC40 - 7886.96+0.00
STOCKS EUR:  DAX - 25704.02+0.44
29/10/2026  CBA:  USD - 360.3-0.21 GBP - 480.03+1.45
29/10/2026  CBA:  EURO - 401.7+0.74
29/10/2026  CBA:  GOLD - 46822-204 SILVER - 622.87+5.44
Դոնալդ Թրամփ․ Հայերը խելացի և աշխատասեր ժողովուրդ են
13/12/2018 10:55
Կիսվել

Դոնալդ Թրամփ․ Հայերը խելացի և աշխատասեր ժողովուրդ են

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Կոնգրեսի կողմից ընդունված օրինագիծը, որով Միացյալ Նահանգներն ուղղակի աջակցություն է ցուցաբերելու Մերձավոր Արեւելքում բնակվող քրիստոնյաներին, եզդիներին և այլ փոքրամասնություններին։

«Այս օրենքը շարունակությունն է իմ վարչակազմի աշխատանքի, որով ԱՄՆ-ի օգնությունը հասցեական ուղղվում է հալածվող համայնքներին»,-ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայնը» հաղորդում է, որ ստորագրման արարողությունը ներկա է գտնվել նաեւ Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Վիգեն Այկազյանը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի օգնությունը նախատեսվում է  բաշխել ինչպես Սիրիայում և Իրաքում բնակվող արդեն փոքրաթիվ քրիստոնյա համայնքների, այնպես էլ հալածանքների պատճառով այլ երկրներ տեղափոխված քրիստոնյաների և եզդիների միջև:

«Նրանք, ովքեր գաղթական են, պետք է օգտվեն այս աջակցությունից»,-ասել է արքեպիսկոպոսը:

Ստորագրման արարողությանը նախորդած զրույցներում պետքարտուղարության ներկայացուցիչը հատուկ ընդգծել է Հայաստանի ներդրումը Մերձավոր Արևելքից  քրիստոնյան փախստականներին ընդունելու գործում: Հայաստան կատարած այցից հատուկ տպավորված էր ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

Ինչ վերաբերում է նախագահ Թրամփին, ապա հայերի մասին նա լավ էր տեղեկացված:

«Երբ ասացի հայ եմ, ասաց՝ օ, հայերը խելացի և աշխատասեր ժողովուրդ են»,-հավելեց արքեպիսկոպոսը:

29/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.3
-0.21
Եվրո (EUR)
401.7
+0.74
Ռուբլի (RUR)
4.4751
-0.0003
Լարի (GEL)
138.9
-0.08
46822
-204
Արծաթ
622.87
+5.44