ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ – ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է 46%-ՈՎ
Հայկական երկաթուղու ուղեւորափոխադրումների ծավալն այս տարի ավելացել է 46 տոկոսով: Այսօր հրավիրած ասուլիսում Հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարումն ստանձնած «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլինը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում սա լավ ցուցանիշ համարեց: «Սա լավ աշխատանքի, սակագնային ճիշտ քաղաքականության արդյունք է»,- ասաց նա:
Միաժամանակ ընկերության գլխավոր տնօրենը նշեց, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, երբ արտահանման եւ ներմուծման ծավալներն ամենուր նվազում են, իրենց հաջողվում է լավ ցուցանիշներ ապահովել: Օրինակ` նախորդ տարի երկաթուղով ներհանրապետական բեռնաշրջանառության ծավալն ավելացել է 36 տոկոսով: Այս տարվա 4 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը նվազել է 19 տոկոսով: Շուրջ 7 տոկոսով նվազել է ներմուծման ծավալը: