Պաշտոնական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Ձորագյուղում ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման և գիշերային լուսավորվածության ցանցի ընդարձակման աշխատանքներն ավարտված են
24/12/2018 15:35
Կիսվել

Ձորագյուղում ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման և գիշերային լուսավորվածության ցանցի ընդարձակման աշխատանքներն ավարտված են

Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում եւ տեղական բյուջեից ներդրված միջոցների հաշվին իրականացվել են ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման եւ գիշերային լուսավորվածության ցանցի ընդարձակման աշխատանքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ձորագյուղ համայնքի ղեկավար Լեւիկ Գրիգորյանը, ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել Ձորագյուղի 9-րդ փողոցում, սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Գյուղի կենտրոնական փողոցից դեպի Մասրուց Անապատ պատմաճարտարապետական նշանակության եկեղեցի տանող ճանապարհի ասֆալտապատման նախագծային արժեքը կազմել է 22 միլիոն 48 հազար դրամ, իսկ շինարարական մրցույթը շահվել է 20 միլիոն 700 հազար դրամով, որից 12 միլիոն 420 հազար դրամը ներդրել է Ձորագյուղի գյուղապետարանը, 8 միլիոն 280 հազար դրամը՝ ՀՀ կառավարությունը:

«Կենտրոնական ճանապարհից դեպի Մասրուց Անապատ եկեղեցի ձգվող ճանապարհն ունի 750 գծամետր երկարություն, որից 500 գծամետրը, մոտ 3000 քառակուսի մետր մակերեսով, ասֆալտապատվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Մնացած 250 գծամետրի ասֆալտապատումը կավարտենք եկող տարվա ընթացքում: Մասրուց Անապատ եկեղեցին միջնադարյան Հայաստանի պատմաճարտարապետական նշանավոր կոթողներից մեկն է, որտեղ տանող ճանապարհի հիմնանորոգումը մեծապես խթանելու է ուխտավորների եւ զբոսաշրջիկների հոսքը դեպի Ձորագյուղ: Ասֆալտապատման աշխատանքներ ենք իրականացրել նաեւ տեղական բյուջեի միջոցների հաշվին՝ կենտրոնական ճանապարհից դեպի ավագ դպրոց տանող փողոցում՝ 200 գծամետր երկարությամբ եւ մոտ 1200 քառակուսի մետր մակերեսով: Աշխատանքների իրականացման համար տեղական բյուջեից ներդրվել է 10 միլիոն դրամ: Ասֆալտապատման աշխատանքները երկու ուղղություններում արդեն ավարտված են: Տեղական բյուջեի միջոցների հաշվին լուսավորության ցանց ենք կառուցել 2 թաղամասերում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցուց դեպի Շողագավանք ձգվող հատվածում եւ կենտրոնական փողոցում, ընդհանուր 2,5 կիլոմետր երկարությամբ: Տեղադրել ենք 42 լուսատու՝ տեղական միջոցներից ծախսելով 4 միլիոն դրամ: Ամռան ընթացքում, դարձյալ տեղական բյուջեից ներդրված 4,4 միլիոն դրամով կամուրջ ենք կառուցել Շողագավանքից դեպի Հովրազ թաղամաս տանող ճանապարհի վրա: Արդեն ավագանու հետ հստակեցրել ենք համայնքի համար այն առաջնահերթ ու կենսական նշանակության ծրագրերը, որոնք կյանքի կկոչենք եկող տարվա ընթացքում: Ծրագրերի իրականացման մեջ ներգրավվելու ցանկություն են հայտնել մեր համայնքի գործարարները»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Լեւիկ Գրիգորյանը:

Խոսրով Խլղաթյան

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75