Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ ՔԱՎԵՆԴԻՇԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
04/06/2009 21:57
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ ՔԱՎԵՆԴԻՇԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ից հայտնում են, որ ընկերությունը շարունակում է հայաստանյան բուհերի ուսանողներին ներկայացնել իր գործունեության փորձը, կառավարման մշակույթը և կորպորատիվ պատասխանատվության հայեցակարգը: Այսօր հերթը Քավենդիշի համալսարանի ուսանողներինն էր, որտեղ ՎիվաՍել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դասախոսություն կարդաց «ՎիվաՍել-ՄՏՍ. բիզնես, որն ունի իր առաքելությունը» թեմայով:
Ռալֆ Յիրիկյանը հանդիպեց համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ` խոսելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի բիզնեսի զարգացման հաջողակ ռազմավարության, բջջային ցանցի տեխնիկական զարգացման, մարքեթինգային ռազմավարության և ընկերության կորպորատիվ պատասխանատվության օրակարգին առնչվող թեմաների շուրջ:
 
Գլխավոր տնօրենը նաև խոսեց համաշխարհային ֆինանսական ճգնաժամի մասին, ինչպես նաև ներկայացրեց ընկերության կողմից իրականացվող հակաճգնաժամային միջոցառումների շարքը, որոնց նպատակը ընկերության վրա ճգնաժամի ազդեցության մեղմացումն է: Ներկայացման հակիրճ ոճը և բերված բազմաթիվ օրինակները էլ ավելի աշխուժացրեցին ինտերակտիվ դասախոսությունը:
Դասախոսության սկզբում Ռալֆ Յիրիկյանն ասաց. «Գործարարության մշակույթը փորձի երկար տարիների արգասիք է: Այն պահանջում է նվիրում և հետևողականություն: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձեռք է բերել այդ մշակույթը տարիների ընթացքում և այսօր ձեզ հետ է կիսում իր գիտելիքներն ու փորձը: Մենք հավատում ենք, որ փորձի փոխանցումը անհրաժեշտ է, քանի որ հավատում ենք, որ վաղվա օրը կլինի ավելի լավը, եթե մենք կարողանանք ձեր ստացած կրթությանը ավելացնել նաև մեր փորձը: Այս է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հիմնական առաքելությունը», – ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրենը:
Իր մեկժամյա դասախոսության մեջ, որին հետևեցին բազմաթիվ հարցեր, Ռալֆ Յիրիկյանը ուսանողներին ներկայացրեց ընկերության` շուկայի հետագա ռազմավարությունը և կազմակերպության զարգացման դինամիկան: Շուկայական մրցակցությանը, արդյունավետ մարքեթինգին և ցանցի զարգացման ռազմավարությանն առնչվող հարցերը նույնպես ներառված էին դասախոսության մեջ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրենը մեկ անգամ ևս հավաստեց, թե որքան շատ է կազմակերպությունը կարևորում դինամիկ և պրոֆեսիոնալ աշխատակիների գործոնը` ընկերության գործունեության զարգացման և շուկայի առաջատարության հարցերում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարողացավ դառնալ Հայաստանի բջջային հեռահաղորդակցության ոլորտի առաջատարը` շնորհիվ իր արդի և վստահելի բջջային ծառայությունների և շուկայի տարբեր սեգմենտների կարիքներին համապատասխանող լուծումների: Ընկերության ռազմավարությունն ապացուցեց իր կենսունակությունը` գերազանց ցանցն ու ծածկույթը համարվում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի մրցակցային առավելությունը. կարճ ժամանակամիջոցում ընկերությունը կարողացավ ստեղծել և կառուցել վստահելի և ժամանակակից ռադիոծածկույթ Հայաստանում, որն էլ ավելի կատարելագործվեց շնորհիվ 3G ցանցի: 3G ցանցի մեկնարկումով Հայաստանում սկսվեց բջջային հեռահաղորդակցության ոլորտի զարգացման նոր դարաշրջանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի խոշոր գործատուներից մեկն է: Ընկերությունը նոր հորիզոններ է առաջարկում հայ մասնագետներին` ապահովելով կայուն աշխատատեղ և խոստումնալից աշխատանքային առաջընթացի հեռանկար:
12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25