Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50+0.00 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 104.35-1.86 WTI - 94.08-0.70
COMEX:  GOLD - 4084.80-1.64 SILVER - 55.55-6.10
COMEX:  PLATINUM - 1612.00-3.57
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.64-0.37 EUR/GBP - 1.1224+0.13
FOREX:  EUR/USD - 1.1224+0.13 GBP/USD - 1.3249-0.17
STOCKS RUS:  RTSI - 905.53-0.92
STOCKS US: DOW JONES - 51621.48-0.09 NASDAQ - 26692.87-1.88
STOCKS US: S&P 500 - 7718.94-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 64425.95-4.90 TOPIX - 3999.34-2.38
STOCKS CHINA:  HANG SENG - 24062.72-1.03 SSEC - 3707.48-1.59
STOCKS EUR:  FTSE100 - 10724.86+0.70 CAC40 - 7873.11+0.58
STOCKS EUR:  DAX - 25298.61+0.15
15/10/2026  CBA:  USD - 361.49+0.06 GBP - 479.12-0.24
15/10/2026  CBA:  EURO - 405.41+1.01
15/10/2026  CBA:  GOLD - 47526-925 SILVER - 679.78-19.87
ՎիվաՍել-ՄՏՍ․ Արփի գյուղը դարձավ էներգախնայող տեխնոլոգիաների արդյունքից օգտվող բնակավայր
27/12/2018 15:25
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ․ Արփի գյուղը դարձավ էներգախնայող տեխնոլոգիաների արդյունքից օգտվող բնակավայր

Վայոց ձորի մարզի Արփի գյուղը Նոր տարին կդիմավորի լուսավորված փողոցներով: ԽՍՀՄ-ի փլուզմանը հաջորդած իրավիճակը մնացել է անցյալում: Խնդրի լուծմանն աջակցել են Հայաստանի տարբեր բնակավայրերում ենթակառուցվածքների և էկո-գյուղերի ցանցի զարգացումը թիրախավորած գործընկերները՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Արփի գյուղում շինարարական աշխատանքները լայն թափով մեկնարկել էին ամռան երկրորդ կեսին: Արդեն լուսավորվել են հիմնական փողոցները՝ գրեթե 2կմ տարածք: Կառուցվել է ամբողջությամբ նոր համակարգ: Տեղակայվել է 51 LED լուսարձակ: Կենսաբազմազանությամբ հարուստ բնակավայրերում, արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրումն էկո-գյուղերի ցանցի ստեղծման քայլերից է: Այս կերպ հնարավոր կլինի այդ գյուղերն ինտեգրել կարևոր գործընթացում, որի հիմքում դրված են բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական բաղադրիչները:

Բնակիչները ժամանակակից, էներգախնայող LED համակարգի գործարկումը կարևոր են համարում և՛ համայնքի ծախսերի, և՛ մայրաքաղաք-գյուղ զարգացման տեմպերի կրճատման, և՛ իրենց կյանքի որակի փոփոխության առումով: Հնարավոր խնայողությունների հաշվին՝ լուծելի կդառնան նաև այլ խնդիրներ:

Լուսավորության ժամանակակից էներգախնայող համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը և գյուղի բնակիչները:

«Լուսավոր մտքեր ունենալն իհարկե լավ է, սակայն հարկավոր է ունենալ նաև լուսավորված փողոցներ: Ցանկացած դրական տեղաշարժ կարող է նպաստել նոր ձեռքբերումների ձգտելուն: Մենք կանգնում ենք մեր հայրենակիցների կողքին՝ այդ ամենն ապահովելու համար: Ուզում ենք, որ մարզերում բնակվողները վստահ լինեն, որ իրենք անտեսված չեն: Հավատում ենք նաև, որ այս ծրագիրը  կփոխի հանրային սեփականության նկատմամբ մարդկանց վերաբերմունքը: Եվ այն պահին, երբ յուրաքանչյուրն իր գյուղն ու զբաղեցրած տարածքը համարի իր սեփականը, ձեռքբերումներն ավելի շատ կլինեն», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ի տարբերություն այլ լամպերի՝ LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:

Գյուղի փողոցները ամռանը կլուսավորեն 21:00-ից մինչև 02:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 01:00: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի նաև ամբողջ գիշեր:

15/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.49
+0.06
Եվրո (EUR)
405.41
+1.01
Ռուբլի (RUR)
4.3065
+0.0045
Լարի (GEL)
139.22
+0.21
47526
-925
Արծաթ
679.78
-19.87