ԵՎՐՈՊԱԿԱՆ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԻՆԴԵՔՍՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 0,07-0,20% ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ 05/06/09
Երեկ` հունիսի 4-ին, եվրոպական ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով ինդեքսները գրանցել են աճ 0,07-0,20% սահմաններում: Բրիտանական FTSE 100 ինդեքսն աճել է 0,08%-ով և կազմել 4386,94 կետ, գերմանական DAX ինդեքսն աճել է 0,20%-ով և հասել 5064,80 կետի, իսկ ֆրանսիական CAC ինդեքսն աճել է 0,07%-ով և սահմանվել 3312,03 կետ: Ներդրողների որոշումների վրա էական ազդեցություն են թողել Եվրոպական Կենտրոնական Բանկի հրապարակած որոշ կանխատեսումային տվյալներ, որոնց համաձայն 2009թ. Եվրագոտում տնտեսական անկումը կկազմի 4,6%: