Տնտեսական

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 71.94-0.18 WTI - 68.02-0.38
COMEX:  GOLD - 2566.30-1.95 SILVER - 30.24-2.73
COMEX:  PLATINUM - 938.70-2.17
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156+0.76 EUR/GBP - 1.0546-0.68
FOREX:  EUR/USD - 1.0546-0.68 GBP/USD - 1.2683-0.43
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43958.19+0.11 NASDAQ - 19230.73-0.26
STOCKS US: S&P 500 - 5985.38+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38535.70-0.48 TOPIX - 2701.22-0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19435.81-1.96 SSEC - 3379.84-1.73
STOCKS EUR:  FTSE100 - 8030.33+0.06 CAC40 - 7216.83-0.14
STOCKS EUR:  DAX - 19003.11-0.16
14/11/2024  CBA:  USD - 387.64-0.01 GBP - 489.94-3.96
14/11/2024  CBA:  EURO - 407.41-4.08
14/11/2024  CBA:  GOLD - 32388.00-101.79 SILVER - 385.23+6.29
Դավիթ Անանյան․ Ռեստորանների հարկման հարցում կոնսենսուսային որևէ առաջարկի կհանգենք
10/01/2019 14:03
Կիսվել

Դավիթ Անանյան․ Ռեստորանների հարկման հարցում կոնսենսուսային որևէ առաջարկի կհանգենք

Ռեստորանների հարկման հարցով կառավարությունն ու բիզնեսը պետք է որոշեն՝ ո՞ր չափով է հնարավոր հարկային բեռը բարձրացնել կամ չբարձրացնելու պարագայում անել այնպես, որ կարևոր այս ոլորտի համար ռիսկեր չստեղծվեն: Այդ մասին  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն, ով ռեստորանների համար շրջանառության հարկն այս տարվա հունվարից 8 տոկոս դարձնելու հարցով օրերս հանդիպել էր ոլորտի տնտեսավարողների հետ։

«Մենք հանդիպել ենք, և ոլորտի ներկայացուցիչների մտահոգությունները ես ներկայացրել եմ վարչապետին։ Որոշվել է, որ հանդիպում է լինելու նաև վարչապետի մոտ», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Դավիթ Անանյանը: ՊԵԿ նախագահը կարծիք հայտնեց, որ կոնսենսուսային որևէ առաջարկի կհանգեն։

Անդրադառնալով հարցին, թե հարկային բեռի ավելացումն, ի վերջո, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ տնտեսավարողների վրա, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Ոլորտում կան բարեխիղճ հարկ վճարողներ և ոչ այնքան բարեխիղճ հարկ վճարողներ։ Բարեխիղճ հարկ վճարողների մոտ գրեթե ստվեր չկա կամ ստվերը վերահսկելի է և բարեխիղճ հարկ վճարողների մոտ հարկային բեռը մի քանի անգամ ավելացել է, համեմատած նախկինում գործող արտոնագրային վճարի կամ արտոնագրային հարկի մեխանիզմի հետ։ Այն ժամանակ հարկային պարտավորությունը զրոյից մի փոքր տարբերվող էր, հիմա՝ 2018թ. հուլիսից 2019թ. հունվար ընկած ժամանակահատվածում, գործող 6 և 3 տոկոսների ժամանակ էֆեկտիվ տոկոսադրույքը եղել է 4,5-4,7 տոկոս։ Այսինքն, շրջանառության 4,5-4,7 տոկոսը հանրային սննդի կազմակերպությունները վճարել են բյուջե։ 2017թ., երբ ուսումնասիրում էինք ոլորտն ու համակարգի անցում պետք է կատարեինք, ոլորտի ներկայացուցիչները մեզ վստահեցնում էին, որ ոլորտը 4-5 տոկոս հարկ վճարելու պայմաններում հնարավորություն ունի գները զսպելու, թողնելու նույնը։ Հիմա պետք է կառավարությունն ու բիզնեսը նստեն և իրար հետ որոշեն՝ ո՞ր բեռն է, որ այսօր տուրիզմին, գյուղատնտեսությանը նպաստող այս շատ կարևոր ճյուղի համար որևէ ռիսկ չի ստեղծի»։

14/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.64
-0.01
Եվրո (EUR)
407.41
-4.08
Ռուբլի (RUR)
3.90
-0.04
Լարի (GEL)
141.78
-0.16
32388.00
-101.79
Արծաթ
385.23
+6.29