COMEX – ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԱՃԵԼ ԵՆ 05/06/09
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր կայացած սակարկությունների արդյունքում գրացնվել է թանկարժեք մետաղների գների աճ: Սույն աճի հիմնական պատճառը եվրոյի նկատմամբ դոլարի փոխարժեքի անկումն է, որը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Եվրոպայի կենտրոնական բանկը հայտարարեց, որ չի փոխում հիմնական տոկոսադրույքները:
Ոսկու օգոստոսյան ֆյուչրսների գինը աճել է 1.7%-ով և կազմել է 982.3 դլոար մեկ ունցիայի դիմաց: Արծաթի գինը հուլիս ամսվա ֆյուչրսների համար աճել է 3.8%-ով և կազմել է 15.895 դոլար: Պլատինի գինը հուլիսյան ֆյուչրսային պայմանագրերի համար աճել է 3.9%-ով և կազմել է 1293.3 դոլար մեկ ունցիայի դիմաց: