
LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 05/06/09
Լոնդոնի London Metal Exchange (LME) բորսայում երեկ` հունիսի 4-ին, կայացած առևտրային շրջանի արդյունքում գրանցվել է գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գների նվազում:
Ամենաշատը նվազել են նիկելի և կապարի գները: Նիկելի գինը նվազել է 2.99%-ով և կազմել է 13945 դոլար, կապարի գինը նվազել է 2.74%-ով և կազմել է 1581 դոլար:
1.5-2%-ի շրջանակներում նվազել են պղնձի և ցինկի գները: Պղնձի գինը նվազել է 1.59%-ով և կազմել է 4890 դոլար, իսկ ցինկի գինը նվազել է 1.89%-ով և կազմել է 1527.5 դոլար:
Ալյումինի գինը նվազել է 0.10%-ով և կազմել է 1472 դոլար, իսկ անագի գինը նվազել է 0.79%-ով և կազմել է 14460 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: