OPEC – ՄԻՆՉԵՎ ԱՅՍ ՏԱՐՎԱ ՎԵՐՋ ՆԱՎԹԻ ԳԻՆԸ ԿԱՐՈՂ Է ՍԱՀՄԱՆՎԵԼ 70-75 ԴՈԼԱՐ
Նավթ արտահանող երկրների OPEC կազմակերպության գլխավոր քարտուղար Աբուդալա էլ-Բադրին (Abdalla el-Badri) հայտարարել է, որ մինչև այս տարվա վերջ նավթի գինը կարող է սահմանվել 70-75 դոլար մեկ բարելի դիմաց: Նա նաև նշել է, որ OPEC-ի գլխավոր նպատակն է համաշխարհային շուկայում նավթի գների կայունության ապահովումը: Նշենք, որ OPEC-ի անդամ են հանդիսանում 12 երկրներ` Ալժիր, Անգոլա, Էկվադոր, Իրան, Իրաք, Քաթար, Քուվեյթ, Լիբիա, Նիգերիա, Սաուդիան Արաբիա, Արաբական Միացյալ էմիրություններ և Վենեսուելա: Համաշխարհային շուկայում նավթի մատակարարման ընդհանուր ծավալում OPEC-ի մասնաբաժինը կազմում է 40%: