Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Հարկային օրենսգրքի փոփոխություններով միկրոձեռնարկությունները կազատվեն հարկերից
24/01/2019 15:15
Կիսվել

Հարկային օրենսգրքի փոփոխություններով միկրոձեռնարկությունները կազատվեն հարկերից

Իրավական ակտերի նախագծերի e-draft.am կայքում հրապարակվել է ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հրապարակված փաթեթով սահմանվում է միկրոձեռնարկատիրություն հասկացությունը: Նախագծերի փաթեթի համաձայն՝ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ կարող է համարվել այն ռեզիդենտ առևտ­րա­յին կազ­­մա­կերպությունը և ֆիզիկական անձը, որի նախորդ հարկային տարվա ընթաց­­­քում գոր­ծու­նեու­թյան բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերա­­­զան­ցել 24 միլիոն դրամը: Միկրոձեռնարկատիրությունն ազատվելու է բոլոր տեսակի հարկերից, իսկ գրանցված յուրաքանչյուր աշխատողի համար վճարելու է ամսական 5 հազար դրամ եկամտային հարկ, որը համարվում է եկամտային հարկի գծով վերջնա­կան հար­կա­յին պարտավորություն:

Նախագծերի փաթեթով սահնմանվել է նաև այն կազմակերպությունների ցանկը, որոնք չեն կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ: Դրանք են՝ բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերու­թյուն­ները, ներ­դրու­մային ընկերությունները, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մաս­նա­կից­­ները, գրա­վատ­ները, արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի դիլերային-բրո­կե­րա­­յին առք ու վաճառքի գործունեություն իրականացնողները, ներդրումային ֆոն­դերը, ֆոն­դերի կառա­վարիչ­ները, վճարահաշվարկային կազմակերպությունները, նոտար­ները, խաղատ­ների, շահումով խաղերի կամ վիճա­կախաղերի կազմակերպման գործու­նեություն իրականացնողները, խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, աուդիտորական, ինժե­­­նե­­րա­կան, գովազդային, դիզայներական, մարկետինգային, թարգմանչական ծառա­յու­­թյուն­ներ, տեղե­կատվության մշակման (այդ թվում՝ տեղեկատվության հավաքման ու ընդ­­հան­րացման) և փոխանց­ման (հաղորդման), գիտահետազոտական, փորձա­րա­րական-կոնստ­­րուկտորական և փոր­ձարարական-տեխնոլոգիական (տեխնոլոգիական) աշխա­տանք­­ներ, ինչպես նաև սույն ենթա­կետում նշված ծառայություններին համանման այլ ծառա­­յություններ մատուցողները:

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող համարվել նաև Երևան քաղաքի վարչական սահմաններում, ինչպես նաև Երևան քաղաքի վար­չա­­կան սահ­մաններից դուրս՝ առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոն­նե­րում և տոնա­վա­ճառներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազ­­­մա­կեր­պու­թյուն­ներն ու անհատ ձեռնարկատերերը: Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող համարվել նաև հարկային տարվա ընթացքում հսկիչ դրամարկղային մեքենաների շահա­գործ­ման կանոն­ների երրորդ խախտումը կատարած կազմակերպությունները և ֆիզիկական անձինք` խախտումն արձանագրելու օրվանից մինչև այդ օրը ներառող հարկային տար­վան հաջոր­դող հարկային տարվա ավարտը:

Նախագծերի փաթեթով սահմանվել են նաև գործունեության տեսակները, որոնք կարող են իրականացվել միկրոձեռնարկատիրու­թյան սուբյեկտ համարվող՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից: Դրանք են.

կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի և կաշվե գալանտերեայի պարագաների արտադրություն, կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում

հագուստի արտադրություն և նորոգում

գլխարկների արտադրություն և նորոգում

գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրություն և նորոգում

փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան կահավորանքի նորոգում

ոչ թանկարժեք զարդերի արտադրություն և նորոգում

համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում

հեծանիվների և հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում

տնտեսական և գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն

այլ ճենապակե և խեցեգործական արտադրատեսակների արտադրություն

թիթեղագործական գործունեություն

Ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում

Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ

Լեզուների ուսուցման դասընթացներ

Բարձրագույն և այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ

Պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն

Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն, կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն

Ստեղծագործական գործունեություն

Խնջույքավարների գործունեություն

Կրթական գործունեություն և արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության և սպորտի բնագավառում

Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար

Դարբնոցային գործունեություն

Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52