Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Ucom. գործարկվել է uMediaroom շարժական հեռուստատեսության հավելվածի վճարովի տարբերակը
24/01/2019 17:07
Կիսվել

Ucom. գործարկվել է uMediaroom շարժական հեռուստատեսության հավելվածի վճարովի տարբերակը

Այսօր Ucom ընկերությունը գործարկեց uMediaRoom շարժական հեռուստատեսության հավելվածի վճարովի՝ 3․0 տարբերակը iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների համար: Այսուհետ iOS/Android սմարթֆոն ունեցող ցանկացած օգտատեր հնարավորություն ունի ալիքների բաժանորդագրություն գնելու անմիջապես uMediaroom հավելվածից։ Գործարքն առայժմ իրականացվում է միայն Հայաստանում՝ ներհավելվածային գնումների սխեմայով (in-app purchases):

Նշենք, որ Android կամ iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների օգտատերերը, ներբեռնելով uMediaroom հավելվածը Google Play Store-ից կամ App Store-ից, կվայելեն 80-ից ավելի բարձրորակ ալիքների հեռուստաբովանդակությունը, Catch-up հնարավորության շնորհիվ բաց չեն թողնի մինչև 2 օր առաջ հեռարձակված հաղորդումները, կկարողանան ստեղծել նախընտրելի ալիքների ցանկ և հիշեցումներ տեղադրել սիրելի հաղորդումների համար։ 3․0 թարմացման ընթացքում իրականացվել են նաև iPhone X/Xs-ի հետ համատեղելիության բարելավումներ։

«Առաջարկվող Basic (20 ալիք), Standard (55 ալիք) և Premium (83 ալիք) սակագնային պլաններից որևէ մեկին բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է բացել հավելվածը, սեղմել «Գրանցվել» կոճակը, իսկ այնուհետև՝ «Ստեղծել հաշիվ» կոճակը: Հավելվածում հաշիվը հաջողությամբ գրանցելուց հետո միայն հնարավոր կլինի ձեռք բերել որևէ սակագնային պլան, որը ցանկացած ժամանակ կարելի է փոխարինել ավելի բարձր կամ ցածր ամսավճարով», – նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հիշեցնենք, որ հավելվածը հնարավոր է ներբեռնել App Store-ից՝ goo.gl/HxqjHT հղումով ու Google Play-ից՝ goo.gl/ZofBxU հղումով:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25