Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50+0.00 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 104.35-1.86 WTI - 94.08-0.70
COMEX:  GOLD - 4084.80-1.64 SILVER - 55.55-6.10
COMEX:  PLATINUM - 1612.00-3.57
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.64-0.37 EUR/GBP - 1.1224+0.13
FOREX:  EUR/USD - 1.1224+0.13 GBP/USD - 1.3249-0.17
STOCKS RUS:  RTSI - 905.53-0.92
STOCKS US: DOW JONES - 51621.48-0.09 NASDAQ - 26692.87-1.88
STOCKS US: S&P 500 - 7718.94-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 64425.95-4.90 TOPIX - 3999.34-2.38
STOCKS CHINA:  HANG SENG - 24062.72-1.03 SSEC - 3707.48-1.59
STOCKS EUR:  FTSE100 - 10724.86+0.70 CAC40 - 7873.11+0.58
STOCKS EUR:  DAX - 25298.61+0.15
15/10/2026  CBA:  USD - 361.49+0.06 GBP - 479.12-0.24
15/10/2026  CBA:  EURO - 405.41+1.01
15/10/2026  CBA:  GOLD - 47526-925 SILVER - 679.78-19.87
Կասպերսկի Լաբորատորիա. 1.1 միլիարդ հաշվեգրերի տվյալներն արտահոսել են համացանց
01/02/2019 11:42
Կիսվել

Կասպերսկի Լաբորատորիա. 1.1 միլիարդ հաշվեգրերի տվյալներն արտահոսել են համացանց

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչություն։ Կիբեռանվտանգության փորձագետ Տրոյ Հանթը (Troy Hunt) իր բլոգում տեղեկացրել է, որ համացանցում հայտնաբերվել է Collection #1 անվանումը կրող տվյալների հսկայական բազան։ Այդտեղ 700 մլն ունիկալ e-mail հասցեներ են և 1,1 մլրդ ոչ պակաս ունիկալ մուտքանունների և գաղտնաբառերի տվյալներ։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետները պարզել են, թե ինչպես ստուգել, հայտնվել են արդյոք բազայում որոշակի օգտատիրոջ տվյալները, և ինչ անել, եթե դժբախտությունը նրան չի շրջանցել։

Տվյալների արտահոսքերի և անվտանգության համակարգերի սողանցքները հազվադեպ երևույթ չեն։ Բայց երբեմն դրանք առանձնապես խոշոր են լինում։ Կիբեռհանցագործներից շատերը հավաքում են համացանց արտահոսած տեղեկատվությունը՝ ստեղծելով մուտքանունների և գաղտնաբառերի սեփական բազան։ Ընդ որում, ոմանք ձգտում են հավաքագրել յուրաքանչյուր արտահոսքի տվյալները՝ իրենց հավաքածուն համալրելու համար։ Այդպես էլ հայտնվում են նման հսկայական հավաքածուները, ինչպիսին է Տրոյ Հանթի հետազոտության առարկան՝ Collection #1-ը։

Այդ բազան չի ձևավորվել ինչ-որ մեկ խոշոր միջադեպի արդյունքում, ինչպես եղել էր Yahoo-ի օգտատերերի հաշվեգրերի (account) գողության արդյունքում. ջանասեր հավաքածու կազմողը 2008 թվականից համալրում էր այն 2000 տարբեր արտահոսքերի տվյալներով։ Որոշ գրանցումներ Collection #1-ում են հայտնվել բոլորովին վերջերս։

Տարօրինակ է, որ բազա չեն մտել այնպիսի հայտնի արտահոսքերի մուտքանուններն ու գաղտնաբառերը, ինչպիսին են LinkedIn-ի 2012 թվականի դեպքը և Yahoo-ի երկու արտահոսքերը («Կասպերսկի Լաբորատորիա»-ն գրել է Yahoo-ի և՛ առաջին, և՛ երկրորդ արտահոսքի մասին)։

Ինչպես իմանալ, կա՞ն արդյոք որոշակի օգտատիրոջ տվյալները Collection #1-ում

Օգտատերը Collection #1-ում իր տվյալները կարող է որոնել haveibeenpwned.com կայքում։ Իմանալու համար, թե գողացված տվյալների որ բազայում է (որոնք, իհարկե, հայտնի են ծառայության հեղինականերին) հայտնվել այս կամ այն e-mail-ը, պարզապես անհրաժեշտ է այն մուտքագրել համապատասխան դաշտ։ 

Եթե օգտատիրոջ էլեկտրոնային հասցեն հայտնվել է Collection #1-ում, կայքը կհայտնի նրան այդ մասին։ Եթե ոչ, ապա նրա բախտը բերել է, և հարցը կարելի է համարել փակված։ Եթե հաջողությունը շրջանցել է նրան, ապա նա պետք է պատրաստվի արկածների։

Ի՞նչ անել, եթե հաշվեգիրը կա Collection #1-ի տվյալների բազայում

Այսպիսով, օգտատիրոջ e-mail-ը հայտնվել է գողացված տվյալների հավաքածուում։ Ցավոք, haveibeenpwned.com-ը չի հուշի, թե հենց որ հաշվեգիրն է տուժել. չէ որ օգտատերը կարող էր այդ փոստարկղն օգտագործել բազմաթիվ կայքերում՝ կրիպտոարժույթների ֆորումում, էլեկտրոնային գրադարանում, կատու սիրողների առցանց-հանրությունում և այլ ցանկացած կայքում գրանցվելու համար։ Նա ունի գործելու երկու տարբերակ, և ընտրությունը կախված է նրանից, թե օգտագործել է նա միևնույն գաղտնաբառը մի քանի ծառայությունների համար, թե՝ ոչ։

Առաջին տարբերակ. օգտատերը միևնույն գաղտնաբառն օգտագործում է մի քանի հաշվեգրերում, որոնք կապակցված են մեկ փոստարկղի։ Այս դեպքում ջանք թափելու կարիք կլինի. նա պետք է փոխի գաղտնաբառերն ամենուրեք, որտեղ օգտագործվել է այդ չարաբաստիկ e-mail-ը։ Այո՛, յուրաքանչյուր կայքում։ Հարկ է չմոռանալ, որ գաղտնաբառերը պետք է երկար և ունիկալ լինեն։ Հասկանալի է, որ եթե օգտատերը սովոր է օգտագործել միևնույն գաղտնաբառը բոլոր կայքերում, ապա նա կդժվարանա հիշել մեծ թվով գաղտնաբառերը։ Այս դեպքում նրան օգնության կգա գաղտնաբառերի մենեջերը։

Երկրորդ տարբերակ. օգտատերն ունիկալ գաղտաբառեր է օգտագործում բոլոր հաշվեգրերի համար, որոնք կապակցված են մեկ փոստարկղի։ Սա մեծ չափով պարզեցնում է խնդիրը։ Կարելի է վարվել, ինչպես առաջին դեպքում՝ փոփոխելով բոլոր գաղտնաբառերն անխտիր։ Բայց դրա անհրաժեշտություն իրականում չկա։ Սկզբում արժե ստուգել գաղտնաբառերը Pwned Passwords-ի՝ haveibeenpwned-ի ևս մեկ օգտակար գործառույթի օգնությամբ։

Բավական է մուտքագրել օգտատիրոջ հաշվեգրերից մեկի գաղտնաբառն իմանալու համար, թե պահպանվում է արդյոք այն ծառայության տվյալների բազայում սովորական տեքստի կամ խեշի տեսքով։ Եթե haveibeenpwned-ը ցույց տա, որ նրա գաղտնաբառն արտահոսքի արդյունքում գողացվել է գոնե մեկ անգամ, ավելի լավ է փոխել այն։ Եթե ոչ, ապա ամեն ինչ կարգին է և կարելի է անցնել մյուս գաղտնաբառի ստուգմանը։

Եթե չկա haveibeenpwned-ին կուրորեն վստահելու և կայքին գաղտնի տվյալները հայտնելու ցանկություն, ապա կարելի է գաղտնաբառի փոխարեն նրա որոնման դաշտ մուտքագրել դրա SHA-1 խեշը։ Ծառայությունը ցույց կտա նույն արդյունքը։ Համացանցում կան մեծ թվով ռեսուրսներ, որոնք տրամադրում են ցանկացած տեղեկատվության SHA-1 խեշը։

Մի քանի խորհուրդ այն մասին, թե ինչպես առավելագույնս պաշտպանվել և չդառնալ հերթական արտահոսքի զոհ

Վերջին մի քանի տարիներին տեղի են ունեցել մեծ թվով արտահոսքեր, և չկա որևէ հիմք ենթադրելու, որ դրանց թիվը կփոքրանա, ամենից հավանական է՝ տեղի կունենա հակառակը։ Collection #1-ի նմանակները պարբերաբար ազատ հասանելի կդառնան, և կիբեռհանցագործները նախկինի պես ուրախ կլինեն ձեռք գցել այլոց գաղտնաբառերը և մուտքանունները։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետներն առաջարկում են կիրառել մի քանի հասարակ նախազգուշական միջոց, որպեսզի օգտատոիրոջ տվյալները չհայտնվեն չար ձեռքերում.

– Օգտագործել երկար և ունիկալ գաղտնաբառ յուրաքանչյուր հաշվեգրի համար։ Եթե որևէ ծառայությունից արտահոսք տեղի ունենա, օգտատիրոջն անհրաժեշտ կլինի փոխել ընդամենը մեկ գաղտնաբառ. մյուս հաշվեգրերը չեն տուժի։

– Միացնել մուտքի երկգործոն ստուգում ամենուրեք, որտեղ հնարավոր է։ Այդպես ցանցահենները չեն կարողանա մտնել օգտատիրոջ հաշվեգիր՝ նույնիսկ գիտենալով նրա մուտքանունը և գաղտնաբառը։

– Օգտագործել պաշտպանական լուծումներ, որոնք կարող են օգտատիրոջը զգուշացնել արտահոսքերի մասին։ Նման գործառույթ ունի, մասնավորապես, Kaspersky Security Cloud-ը։

– Օգտագործել գաղտնաբառերի մենեջեր, որտեղ կարելի է ստեղծել և պահել հուսալի և ունիկալ գաղտնաբառեր՝ դրանք չհիշելու համար։ Որոշ մենեջերներում նաև կա գաղտնաբառի արագ փոփոխման գործառույթ։ Օրինակ, Kaspersky Password Manager-ն արդյունավետ կերպով կարողանում է լուծել բոլոր թվարկված խնդիրները։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

 

15/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.49
+0.06
Եվրո (EUR)
405.41
+1.01
Ռուբլի (RUR)
4.3065
+0.0045
Լարի (GEL)
139.22
+0.21
47526
-925
Արծաթ
679.78
-19.87