Տնտեսական

USD BUY - 381.50+0.50 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 446.00-1.00 EUR SELL - 450.00-2.00
OIL:  BRENT - 66.97+0.90 WTI - 63.21+1.01
COMEX:  GOLD - 3674.40-0.30 SILVER - 41.49-1.05
COMEX:  PLATINUM - 1384.90-0.79
LME:  ALUMINIUM - 2617.50+0.65 COPPER - 9915.00+0.18
LME:  NICKEL - 15229.00-0.04 TIN - 34262.00-0.15
LME:  LEAD - 1992.00+0.35 ZINC - 2876.50+0.54
FOREX:  USD/JPY - 147.42+0.09 EUR/GBP - 1.1708-0.49
FOREX:  EUR/USD - 1.1708-0.49 GBP/USD - 1.3529-0.24
STOCKS RUS:  RTSI - 1111.08-0.60
STOCKS US: DOW JONES - 45711.34+0.43 NASDAQ - 21879.49+0.37
STOCKS US: S&P 500 - 6512.61+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 43837.67+0.87 TOPIX - 3140.97+0.60
STOCKS CHINA:  HANG SENG - 26200.26+1.01 SSEC - 3812.22+0.13
STOCKS EUR:  FTSE100 - 9242.53+0.23 CAC40 - 7749.39+0.19
STOCKS EUR:  DAX - 23718.45-0.37
10/09/2025  CBA:  USD - 382.49-0.46 GBP - 517.74-2.08
10/09/2025  CBA:  EURO - 447.51-2.53
10/09/2025  CBA:  GOLD - 44880+154 SILVER - 507.2+0.06
ՀԱԷԿ-ին տուրբոգեներատոր է մատակարարվել
04/02/2019 12:49
Կիսվել

ՀԱԷԿ-ին տուրբոգեներատոր է մատակարարվել

«Ռոսատոմ» պետկորպորացիան իրականացրել է Հայկական ԱԷԿ-ին տուրբոգեներատորի մատարակակումը։ ՀԱէԿ-ի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի շրջանակում, որպես այդպիսին, դա «Ռոսատոմի» կողմից մատակարարված երկրորդ տուրբոգեներատորն է։ Նախագիծն իրականացնում է Պետկորպորացիայի համակարգում ընդգրկված «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը։ Նոր սերնդի սարքավորումը թույլ կտա բարձրացնել կայանի արդյունավետությունն ու ավելացնել էլեկտրաէներգիայի արտադրությունը։ Առաջին տուրբոգեներատորը մատակարարվել է 2017 թ-ին, ինչի արդյունքում փոխարինվել է 1970 թ-ից աշխատող հին սարքավորումը։

«ՀԱէԿ-ում սարքավորումների արդիականացումից հետո, որն ենթադրում է նաև տրամսֆորմատորների, տուրբինների, կոնդենսատորներերի և այլ սարքավորումների փոփոխումը, նույն քանակությամբ սպառվող վառելիքից մենք կարտադրենք մոտ 40 ՄՎտ-ով ավելի էլեկտրաէներգիա, քան ներկայում արտադրվում է: Մեծացնելով օգտակար գործողության գործակիցը, հնարավոր կլինի նվազեցնել արտադրվող էներգիայի մեկ միավորի ինքնարժեքը, որը շատ կարևոր է բացթողման գների կայունացման համար», – նշեց Հայկական ԱէԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը։

ՀԱԷԿ-ին տուրբոգեներատոր է մատակարարվել

Երկրորդ տուրբոգեներատորի տեղադրումը կիրականացվի 2019թ․ մեքենայական սրահում իրականացվող մոնտաժման ու գործարկման համալիր աշխատանքների շրջանակներում (էլեկտրաէներգիայի գեներացիայի համակարգերի արդիականացման ընդհանուր նախագծով)։ Այդ աշխատանքները սկսվել են 2018 թվականի ապրիլին և կշարունակվեն մինչև 2019 թվականի վերջը։ Մեքենայական սրահում տարվող աշխատանքներին զուգահեռ՝ 2019-ին կսկսվեն նաև կայանի հիմնական համակարգերի անվտանգության բարձրացման աշխատանքները։

Տուրբոգեներատորը հանդիսանում է մեծ սարքավորում, այդ իսկ պատճառով նրա տեղափոխումը իրականացվել է մի քանի էտապով։ Նախ սարքավորումը առաքվել է Անտվերպեն, որտեղ սպասում էր մինչև հատուկ, նման ծանր սարքավորումը ինքնուրույն բեռնավորելու և բեռնաթափելու ունակ կռունկային նավի մոտենալուն (Փոթիի նավահանգստի կռունկները նման ծանր բեռը բարձրացնելու հնարավորություն չունեն)։ Հետո բեռը տեղափոխվել է Փոթի, որտեղից մի քանի խմբաքանակով, «Ռուսատոմ» պետական կորպորացիայի պատվերով հատուկ ծանր բեռների տեղափոխման համար «ՀԿԵ» ԲԸ-ի կողմից վերանորոգված երկաթգծով տեղափոխվել է Հայկական ԱԷԿ։

«Հայկական ԱԷԿ-ի արդիականացման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները արդեն առաքվել է կամ 2019-ի ընթացքում կառաքվի», – նշեց «Ռուսատոմ Սերվիս» ընկերության նախագծերի կառավարման գծով տնօրենի տեղակալ, ռուսական կողմից ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի ղեկավար Վլադիմիր Բրեդովը։

Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի կյանքի երկարաձգման ծրագրի հիմնական նպատակներն են հանդիսանում ռեսուրսների վերականգնումը եւ կայանի աշխատանքի երկարացումը մինչեւ 10 տարի, ատոմակայանի անվտանգության ու արդյունավետության մակարդակի բարձրացումը: Նախագծով նախատեսված բոլոր աշխատանքները կավարտվեն 2021 թվականի վերջում։

Հայկական ԱԷԿ-ը տարածաշրջանի միակ ատոմակայանն է, շահագործման մեջ է գտնվում 2-րդ էներգաբլոկը, որն ապահովում է Հայաստանում սպառվող էլեկտրաէներգիայի մոտ 40%-ը։

———–

«Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիանգլոբալ տեխնոլոգիական առաջատարներից է։ «Ռոսատոմը» միավորում է ավելի քան 300 ձեռնարկություններ և կազմակերպություններ, այդ թվում Ռուսաստանի ատոմային ոլորտի բոլոր քաղաքացիական ընկերություններ, գիտահետազոտական կենտրոններ և աշխարհի միակ ատոմային նավատորմը: Հայաստանում «Ռոսատոմի» առանցքային նախագիծն է՝ Հայկական ԱԷԿ֊ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը : «Ռոսատոմ» ընկերությունը իրականացնում է նաև ատոմային կայանի համար վառելիքի մատակարարարումը։ Երկկողմ համագործակցության կարևոր ուղղություններից են առողջապահական և կրթական համատեղ նածագծերի իրականացումը և ատոմային ոլորտի համար կարդրերի պատրաստումը։

«Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն «Ռոսատոմ» պետական կորպորացիայի էլեկտրաէներգետիկ բաժանմունքի մասն է: Ընկերությունը ՋՋԷՌ-ով աշխատող օտարերկրյա ԱԷԿ-երին մատուցում է շահագործման և վերանորոգման հետ կապված ծառայություններ և մատակարարումներ: Ընկերությունը ներկայացված է Ռուսաստանից դուրս ՋՋԷՌ-ներով աշխատող ԱԷԿ ունեցող գրեթե բոլոր երկրներում: Չինաստանի, Իրանի, Բուլղարիայի և Հայաստանի շուկաներում «Ռուսատոմ սերվիսե ԲԸ-ն առաջատար դիրքեր է զբաղեցնում՝ հանդիսանալով շահագործման ժամկետների երկարաձգման, նախազգուշական վերանորոգումների իրականացման և սարքավորումների արդիականացման հետ կապված աշխատանքների գլխավոր կապալառու: Ընկերության պատվերների ծավալը օտարերկրյա շուկաներում կազմում է 500 մլն դոլար: . www.rusatomservice.ru

ՀԱԷԿ-ին տուրբոգեներատոր է մատակարարվել

10/09/2025
դրամ
Դոլար (USD)
382.49
-0.46
Եվրո (EUR)
447.51
-2.53
Ռուբլի (RUR)
4.5057
-0.0949
Լարի (GEL)
142.09
-0.16
44880
+154
Արծաթ
507.2
+0.06