Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 397.00-98.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 114.16-1.09 WTI - 101.44+0.13
COMEX:  GOLD - 4044.70-0.35 SILVER - 53.20-2.01
COMEX:  PLATINUM - 1519.70-1.25
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.76-0.12 EUR/GBP - 1.1144+0.21
FOREX:  EUR/USD - 1.1144+0.21 GBP/USD - 1.332+0.17
STOCKS RUS:  RTSI - 983.83-0.57
STOCKS US: DOW JONES - 52475.10+0.19 NASDAQ - 26549.85+0.27
STOCKS US: S&P 500 - 7743.98+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64659.47+1.10 TOPIX - 4003.28+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 22958.65-0.59 SSEC - 3651.43-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10694.50+0.07 CAC40 - 7886.96+0.00
STOCKS EUR:  DAX - 25704.02+0.44
29/10/2026  CBA:  USD - 360.3-0.21 GBP - 480.03+1.45
29/10/2026  CBA:  EURO - 401.7+0.74
29/10/2026  CBA:  GOLD - 46822-204 SILVER - 622.87+5.44
Կառավարության ծրագիր. Բարձր տեխնոլոգիաները, թվայնացումը և ռազմարդյունաբերությունը
06/02/2019 16:31
Կիսվել

Կառավարության ծրագիր. Բարձր տեխնոլոգիաները, թվայնացումը և ռազմարդյունաբերությունը

7.1. Բարձր տեխնոլոգիաները

Կառավարությունը նպատակադրվել է Հայաստանը դարձնել բարձր տեխնո-լոգիական, արդյունաբերական երկիր: Այս նպատակին հասնելու և բարձր տեխնոլոգիաների զարգացումն ապահովելու համար կիրականացվեն նպատակային քայլեր: Մասնավորապես նախատեսվում են՝

– ստեղծել ազգային վենչուրային ներդրումային ֆոնդ, որն ի վիճակի կլինի Հայաստանում գործունեություն ծավալող ստարտափներում կատարել անհրաժեշտ ներդրումներ՝ դրանց հետագա զարգացումն ու դեպի համաշխարհային շուկա դուրս գալն ապահովելու նպատակով.

– դրամաշնորհային ծրագրերի միջոցով նպաստել ստարտափների ստեղծմանն ու զարգացմանը.

– ստեղծել ձեռներեցության, գործարարական, վաճառքի և մարքետինգի գիտելիքների զարգացման մեխանիզմներ՝ օգտագործելով միջազգային աքսելերատոր-ների հետ համագործակցելու հնարավորությունները.

– նպաստել Հայաստանում աքսելերատորների ստեղծմանն ու զարգացմանը և մշակել համատեղ ծրագրեր՝ ստարտափների ինտենսիվ զարգացումն ապահովելու նպատակով.

– Հայաստանում ինտելեկտուալ սեփականության միջազգային ճանաչման և դրա պաշտպանության համար ստեղծել պատշաճ մեխանիզմներ և օրենսդրական դաշտ.

– նպաստել հայկական բարձր տեխնոլոգիական կազմակերպությունների մրցունա¬կության բարձրացմանը՝ «Կառավարությունը որպես պատվիրատու» կոնցեպտի միջոցով.

– մշակել և իրագործել Հայաստանի, որպես ստարտափ և տեխնոլոգիական կենտրոնի, միջազգային հեղինակությունը բարձրացնելու ծրագիր:

Բարձր տեխնոլոգիական ընկերությունների զարգացման համար Կառավարու-թյունը նախատեսում է՝

– մշակել և իրագործել բարձր տեխնոլոգիական հայկական ապրանքների և ծառայությունների՝ արտերկրում առաջխաղացման և վաճառքի ծրագիր.

– Երևանում և մարզերում ստեղծել և զարգացնել տեխնոլոգիական կենտրոններ, ինչպես նաև ապահովել արդեն գոյություն ունեցող կենտրոնների արդյունավետ գործունեությունը՝ այդպիսով ապահովելով բավարար տեխնոլոգիական և արտադրական հնարավորություններ՝ որպես պլատֆորմ հետագա զարգացման համար.

– նոր տեխնոլոգիաների և գիտելիքի զարգացման, ինչպես նաև Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական կենտրոն, վարկանիշի բարձրացման նպատակով ապահովել պայմաններ և ձեռնարկել ակտիվ քայլեր՝ միջազգային բարձր տեխնոլոգիական կազմա-կերպություններին Հայաստան ներգրավելու նպատակով.

– նպաստել տեխնոլոգիական ընկերությունների և բուհերի արդյունավետ համագործակցությանը՝ կադրերի պատրաստման նպատակով։

Կառավարությունը ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը սահմանում է որպես զինված ուժերի մարտունակության ապահովման և բարձրացման, տնտեսական աճի, գիտական և տեխնոլոգիական առաջընթացի առանցքային գործոններից մեկը: Այս նպատակի իրականացման համար Կառավարությունը նախատեսում է՝

– կատարել նպատակային ներդրումներ ռազմարդյունաբերական ոլորտում, ինչպես նաև ստեղծել նպաստավոր ներդրումային միջավայր մասնավոր ներդրողների համար՝ որպես առաջնային ուղղություններ նախորոշելով տեխնոլոգիական վերազինումը, աշխատանքի արտադրողականության բարձրացումը և սպառա¬զինության ու ռազմական տեխնիկայի ներկրումներից կախվածության նվազեցումը.

– շեշտակի ավելացնել ռազմարդյու¬նաբերական համալիրի արտադրանքի ծավալը և այն դարձնել արդյունաբերության ոլորտի առաջատար ճյուղերից մեկը՝ կարևորելով զինված ուժերի զարգացման ծրագիրը և դրանից բխող միջոցառումները.

– ռազմական ոլորտում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների գիտական մակարդակի բարձրացումը և նորագույն ու բարձր տեխնոլոգիաների խորը ներթափանցումը ռազմարդյունաբերության ոլորտ և դրա շնորհիվ հայրենական ռազմական ապրանքների մրցունակության կտրուկ բարձրացումը միջազգային շուկաներում՝ հաշվի առնելով հակամարտություններում տեխնոլոգիական բաղադրիչների կշռի սրընթաց ավելացումը.

– հետամուտ լինել ռազմարդյունաբերության և գիտակրթական համակարգի հետ համագործակցության հետագա զարգացմանը՝ նպատակ ունենալով ներգրավել երիտասարդ, տաղանդավոր մասնագետներին ռազմարդյունաբերության ոլորտում.

– ստեղծել ռազմարդյունաբերության ինստիտուտ՝ պաշտպանական ոլորտում գոյություն ունեցող խնդիրների ուսումնասիրության և առաջադրանքների ձևավորման նպատակով.

– հետամուտ լինել հայկական ռազմարդյունաբերական արտադրանքի առաջխա¬ղաց-մանը և վաճառքի ռազմավարության մշակմանն ու իրականացմանը:

7.2. Կապը և թվայնացումը

Կառավարության առաջնահերթություններից է պետական կառավարման բոլոր ոլորտներում գիտելիքի և տեխնոլոգիաների հիման վրա կառավարման արդյունքում նվազագույն ծախսերով առավելագույն արդյունքի ստացումը, հասանելի, մատչելի, հուսալի, անվտանգ, բարձրորակ և միջազգայնորեն մրցունակ ծառայությունների ապահովումը՝ ուղղված Հայաստանի Հանրա¬պետության տնտեսության զարգացմանը և բնակչության կյանքի որակի բարձրացմանը:

Այս նպատակի իրականացման համար Կառավարության նախատեսած քայլերն են՝

– Հայաստանի Հանրա¬պետության տնտեսության բոլոր ճյուղերում թվային տնտեսության անընդհատ աճող պահանջների արդյունավետ փոխգործակցման և սպասարկման համար արդի պահանջներին համապատասխան ենթակառուցվածքների ներդրումը՝ ապահովելով տեղեկատվական անվտանգություն, կիբեռանվտանգության և անձնական տվյալների պաշպանություն, ինչպես նաև պետական մարմինների կողմից էլեկտրոնային ծառայությունների մատուցման էլեկտրոնային հարթակների զարգացում.

– պետական կառավարման մարմինների կողմից տնօրինվող տեղեկատվության թվայնացման, միասնական և համապարփակ տեղեկատվական շտեմարանների ձևավորման, պետական տեղեկատվական ծրագրերի համաժամանակեցման իրականացում, տեղե-կատվական համակարգերի փոխադարձ համալրում և ռացիոնալ օգտագործում.

– պետական կառավարման մարմինների կողմից թվային տեխնոլոգիաների օգտագործման արդյունավետության բարձրացում, ծախսերի կրճատում, ստացվող արդյունքի մաքսիմալացում, քաղաքացիներին տրամադրվող տեղեկատվության և ծառայությունների որակի բարելավում.

– տեղեկատվական անվտանգության ապահովմանն ուղղված պետական ստանդարտների մշակում, ներդրման ապահովում և վերահսկողություն.

– միջազգային զարգացումներին համապատասխան տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի պետական ստանդարտների մշակում, ներդրում և վերահսկողություն՝ միջազգային մրցունակության և համագործակցության խթանման նպատակով.

– ռադիոեթերի որակի վերահսկման նպատակով բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրում.

– Հայաստանի Հանրա¬պետության տարածքում լայնաշերտ, շարժական և ամրակցված գերարագ ինտերնետ կապի հասանելիության ապահովում.

– թվային ինտերակտիվ հեռուստատեսության արդիականացում.

– միջազգային հեռահաղորդակցության միությունում և այլ միջազգային կառույցներում մասնակցություն տիեզերքի խաղաղ օգտագործման, օպտիկական կապուղիների ցանցերում ինտեգրման, ինֆորմացիայի տարանցման, կիբեռանվտան-գության և այլ միջազգային ծրագրերում՝ կապի և թվային ենթակառուցվածքների, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների զարգացման և տնտեսության տարբեր բնագավառներում օգտագործման ապահովում:

29/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.3
-0.21
Եվրո (EUR)
401.7
+0.74
Ռուբլի (RUR)
4.4751
-0.0003
Լարի (GEL)
138.9
-0.08
46822
-204
Արծաթ
622.87
+5.44