Բիզնես

USD BUY - 392.00+2.00 USD SELL - 395.00+2.00
EUR BUY - 412.00+2.00 EUR SELL - 418.00+4.00
OIL:  BRENT - 72.70-0.32 WTI - 68.58-0.39
COMEX:  GOLD - 2629.30-0.34 SILVER - 29.80-2.49
COMEX:  PLATINUM - 933.50+0.08
LME:  ALUMINIUM - 2595.50-0.65 COPPER - 9020.00+0.22
LME:  NICKEL - 15883.00-0.71 TIN - 27950.00-3.30
LME:  LEAD - 2056.50+1.76 ZINC - 3131.50+1.82
FOREX:  USD/JPY - 151.55-0.52 EUR/GBP - 1.055+0.65
FOREX:  EUR/USD - 1.055+0.65 GBP/USD - 1.2658+0.69
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44722.06-0.31 NASDAQ - 19060.48-0.60
STOCKS US: S&P 500 - 5998.74-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 38349.06+0.56 TOPIX - 2687.28+0.82
STOCKS CHINA:  HANG SENG - 19366.96-1.20 SSEC - 3295.70-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 8274.75+0.20 CAC40 - 7143.03-0.72
STOCKS EUR:  DAX - 19261.75-0.18
28/11/2024  CBA:  USD - 392.97+1.34 GBP - 497.66+3.62
28/11/2024  CBA:  EURO - 414.58+2.27
28/11/2024  CBA:  GOLD - 33365.23+349.86 SILVER - 385.22+0.68
Deworkacy AOKS. հայկական և ռուսական ստարտափներին միավորող նոր հարթակ
07/02/2019 11:09
Կիսվել

Deworkacy AOKS. հայկական և ռուսական ստարտափներին միավորող նոր հարթակ

Փետրվարի 5-ին պատմամշակութային հուշարձան համարվող ԱՕԿՍ-ի (Армянское общество культурных связей с зарубежными странами – խմբ․) շենքում տեղի ունեցավ ռուսական հայտնի Deworkacy քովորքինգ ցանցի երևանյան հարթակի հանդիսավոր բացումը։ Այս մասին տեղեկացնում է starthub.am-ը։

Deworkacy AOKS. հայկական և ռուսական ստարտափներին միավորող նոր հարթակ

Հարթակը կտրամադրի աշխատանքային, բանակցային և գործարար միջոցառումների համար տարածքների վարձակալության ծառայություններ։

«Երևանը հրաշալի քաղաք է, որը նվաճեց մեր սրտերը իր բիզնես միջավայրով և հոգով: Նման քանակությամբ ՏՏ ոլորտի ձեռնարկատերեր միշտ չէ, որ կարելի է հանդիպել Մոսկվայում՝ 1մ2 տարածքում»,- հանդիսավոր բացմանն իր ելույթում նշեց «Deworkacy» քովորքինգ ռուսաստանյան հարթակի զարգացման գծով տնօրեն Օլգա Վոլոդինան։

Երևանյան հարթակի գործադիր տնօրեն Ջուլիա Թումասյանը ներկաներին հայտնեց, որ «Deworkacy»-ն, տարածքներ ընտրելիս, թիրախավորում է այնպիսի շենքեր, որոնք հետաքրքիր պատմություն ունեն։ Եվ այդ է պատճառը, որ ընտրվել ԱՕԿՍ-ի շենքը։

Deworkacy AOKS. հայկական և ռուսական ստարտափներին միավորող նոր հարթակ

«Սա լինելու է մի տարածք, որտեղ բոլոր միջազգային կազմակերպությունները, ՏՏ ընկերությունները, ուղղակի գործարար և ստեղծագործող մարդիկ կարող են հավաքվել, ունենալ իրենց բիզնես հանդիպումները և միջոցառումները»,- նշել է նա։

Նրա խոսքով, «Deworkacy Go Global» ծրագրի շրջանակներում նախատեսել են B2B ձևաչափով շաբաթական հանդիպումներ, որոնց ժամանակ կապ կհաստատվի Մոսկվայում գտնվող ստարտափների հետ։ Բացի այդ, կկազմակերպվեն երկկողմյա այցեր, որոնց ընթացքում հայկական ստարտափները հնարավորություն կունենան ծանոթանալու ռուսաստանյան ցանցի ռեզիդենտների և ներդրողների հետ։

«Deworkacy» երևանյան հարթակի գործունեությանը և տարածքների տրամադրման պայմաններին ծանոթանալ կարելի է այստեղ։

28/11/2024
դրամ
Դոլար (USD)
392.97
+1.34
Եվրո (EUR)
414.58
+2.27
Ռուբլի (RUR)
3.57
-0.01
Լարի (GEL)
143.30
+0.37
33365.23
+349.86
Արծաթ
385.22
+0.68