Տնտեսական

USD BUY - 381.50+0.00 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 441.50+0.00 EUR SELL - 445.00+0.00
OIL:  BRENT - 62.09-4.54 WTI - 58.24-5.12
COMEX:  GOLD - 4035.50+1.48 SILVER - 47.51+0.61
COMEX:  PLATINUM - 1620.80-0.87
LME:  ALUMINIUM - 2748.00-1.80 COPPER - 10518.00-3.22
LME:  NICKEL - 15280.00-1.37 TIN - 36173.00-2.39
LME:  LEAD - 2020.50-0.47 ZINC - 3001.50-0.30
FOREX:  USD/JPY - 151.15-1.02 EUR/GBP - 1.162+0.45
FOREX:  EUR/USD - 1.162+0.45 GBP/USD - 1.3358+0.40
STOCKS RUS:  RTSI - 1004.38-1.62
STOCKS US: DOW JONES - 45479.60-1.90 NASDAQ - 22204.43-3.56
STOCKS US: S&P 500 - 6552.51-2.71
STOCKS JAPAN:  NIKKEI - 48088.80-1.01 TOPIX - 3197.59-1.85
STOCKS CHINA:  HANG SENG - 26290.32-1.73 SSEC - 3897.03-0.94
STOCKS EUR:  FTSE100 - 9427.47-0.86 CAC40 - 7918.00-1.53
STOCKS EUR:  DAX - 24241.46-1.50
10/10/2025  CBA:  USD - 382.68+0.13 GBP - 507.66-3.58
10/10/2025  CBA:  EURO - 442.8-1.65
10/10/2025  CBA:  GOLD - 49451-239 SILVER - 611.54+8.81
Եթե բոլոր խանութները ՀԴՄ տրամադրեն, կապիտալ խնդիրներն ավելի արագ կլուծվեն. Փաշինյան
12/02/2019 16:23
Կիսվել

Եթե բոլոր խանութները ՀԴՄ տրամադրեն, կապիտալ խնդիրներն ավելի արագ կլուծվեն. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտներն այնպիսին չեն, որ մինիմալ, առօրյա ծախսերը հոգալու հետ մեկտեղ լուծվեն նաև կապիտալ խնդիրները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 12-ին Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի այն հարցին, թե երբ է լուծվելու Սիսիանի վթարային շենքերի հարցը:

«Այդ վթարային շենքերի խնդիրը չի լուծվում, որովհետև մեր պաշտոնական, պետական եկամուտներն այնպիսի չեն, որ մեր մինիմալ, առօրյա ծախսերը հոգանք, և լուծենք նաև կապիտալ խնդիրներ: Եթե Սիսիանի բոլոր խանութները ՀԴՄ խփեն և բոլոր քաղաքացիները ՀԴՄ կպահանջեն, մենք շատ արագ այդ խնդիրը կլուծենք: Եթե ոչ, կլուծենք դանդաղ, հին տրամաբանության մեջ, այդպիսի ծրագրեր ունենք իրականացվող, որոնք այդ տեմպով իրականացնելու դեպքում 20 տարի կտևեն: Տնտեսական հեղափոխության տրամաբանությամբ Սիսիանի վթարային շենքերի, ճանապարհի, էլեկտրական հոսանքի, դպրոցների վիճակի հարցը լուծելը կախված է նրանից՝ Սիսիանում ՀԴՄ չխփող խանութ կա, թե չկա, եթե կա ՀԴՄ չխփող խանութ, ուրեմն այդ խնդիրը շատ երկար չի լուծվի»,- ասաց Փաշինյանը:

Փետրվարի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից, ներկայացնելով նոր կառավարության ծրագիրը, հայտարարեց Հայաստանում տնտեսական հեղափոխության մեկնարկը:

10/10/2025
դրամ
Դոլար (USD)
382.68
+0.13
Եվրո (EUR)
442.8
-1.65
Ռուբլի (RUR)
4.7105
+0.0161
Լարի (GEL)
141.21
+0.09
49451
-239
Արծաթ
611.54
+8.81