ՀՀ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՄՆ ԴՈԼԱՐՈՎ ՏՐՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ԾԱՎԱԼԸ ԱՃԵԼ Է 3 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐՈՎ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնել են, որ մայիսի 25-31-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 8.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 15 մլն ԱՄՆ դոլար:
Մայիսի 18-ից 24-ը ընկած ժամանակահատվածի հետ համեմատած դրամով տրամադրված վարկերի ծավալը նվազել է 0.5 միլիարդ դրամով, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը աճել է 3 միլիոն դոլարով: