Ֆինանսական

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 378.00+0.00
EUR BUY - 432.00+0.00 EUR SELL - 437.00+0.00
OIL:  BRENT - 114.57+6.96 WTI - 99.64+6.53
COMEX:  GOLD - 4489.70+2.61 SILVER - 69.50+2.70
COMEX:  PLATINUM - 1887.10+0.13
LME:  ALUMINIUM - 3296.00+0.81 COPPER - 12195.00+0.40
LME:  NICKEL - 17186.00-0.39 TIN - 45788.00+3.77
LME:  LEAD - 1896.50+0.26 ZINC - 3115.00+1.09
FOREX:  USD/JPY - 160.25+0.44 EUR/GBP - 1.1507-0.27
FOREX:  EUR/USD - 1.1507-0.27 GBP/USD - 1.3256-0.64
STOCKS RUS:  RTSI - 1082.72-2.32
STOCKS US: DOW JONES - 45166.64-1.73 NASDAQ - 20948.36-2.15
STOCKS US: S&P 500 - 6368.85-1.67
STOCKS JAPAN:  NIKKEI - 53373.07-0.43 TOPIX - 3649.69+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 24951.88+0.38 SSEC - 3913.72+0.63
STOCKS EUR:  FTSE100 - 9967.35-0.05 CAC40 - 7701.95-0.87
STOCKS EUR:  DAX - 22300.75-1.38
27/03/2026  CBA:  USD - 377.18-0.18 GBP - 501.65-2.28
27/03/2026  CBA:  EURO - 434.13-2.02
27/03/2026  CBA:  GOLD - 54042-1337 SILVER - 816-71.73
ՊԵԿ. 2018թ. ընթացքում տնտեսվարողներին է վերադարձվել 90.146,6 միլիոն դրամի չափով ԱԱՀ
20/02/2019 15:11
Կիսվել

ՊԵԿ. 2018թ. ընթացքում տնտեսվարողներին է վերադարձվել 90.146,6 միլիոն դրամի չափով ԱԱՀ

Հարկ վճարողների կողմից ներկայացված դիմումների հիման վրա 2018 թվականի ընթացքում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած փոխհատուցվող 78.241,8 մլն. դրամ ընդհանուր գումարի գծով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվել (ավարտվել) է միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության 894 ուսումնասիրություն: Դիմումներով պահանջված գումարից ուսումնասիրություններով հիմնավորված է համարվել 74.076,3 մլն. դրամը, հիմնավորված չի համարվել 4.165,5 մլն. դրամի չափով գումար:

Հաշվետու ժամանակահատվածում մինչև 20 միլիոն դրամի հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների՝ միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգով ներկայացված «առանց ուսումնասիրության» նշագրմամբ  322 հայտից պարզեցված ընթացակարգով բավարարվել է 228-ը, որոնցով պահանջված ընդհանուր գումարը կազմել է 1.021,6 մլն. դրամ, իսկ 94 հայտ չի բավարարել որոշմամբ սահմանված չափանիշներին և դրանց մասով ընդհանուր սահմանված կարգով իրականացվել են ուսումնասիրություններ:

Մինչև 2019 թվականը գոր¬ծող կարգով՝ ԱԱՀ-ի զրոյա¬կան դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհա¬տուց¬վող գումարները միասնական հաշիվ մուտ¬քագրելու պար-զեցված ընթա¬¬ցա¬կարգ կիրառվում էր այն հարկ վճարողների նկատմամբ, որոնց ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների հանրագումարի առնվազն 95 տոկոսը հիմնավորվել էր հարկային մարմնի կողմից նախկինում իրականացված ուսումնասիրությամբ կամ ստուգ¬մամբ: ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխ¬հատուցվող գումարների՝ մինչև 20 միլիոն դրամի հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների՝ միասնական հաշիվ մուտքագրման պարզեց¬ված ընթա¬ցա¬կարգի կիրա¬ռության շրջանակի ընդլայնման նպատակով ՀՀ կառավարության 30.03.2017թ. N 333-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ կառավարության 17.01.2019թ. N 30-Ն որոշման համաձայն 95 տոկոսի սահմանաչափը նվազեցվել է՝ սահմանելով այն 90 տոկոս:

Այսպիսով, 2018 թվականի ընթացքում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից փոխհատուցվող գումարների մասով միասնական հաշվին է մուտքագրվել (վերադարձվել) 79.326,5 մլն. դրամի չափով գումար: Համեմատության համար նշենք, որ 2017 թվականի ընթացքում տնտեսվարող սուբյեկտներին վերադարձվել է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած 59.950,3 մլն. դրամ գումար կամ 2018 թվականին 2017 թվականի նույն ցուցանիշը գերազանցվել է ավելի քան 32 տոկոսով:

ՀՀ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելով պայմանավորված, սկսած 2017 թվականի 2-րդ կիսամյակից ԱԱՀ վճարողներին ընձեռվեց իրենց շրջանառու միջոցներն առավել արդյունավետ կերպով տնօրինելու և օգտագործելու հնարավորություն: Այսպես` ՀՀ հարկային օրենսգրքի 74-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ պարբերության համաձայն, «Եթե յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ վճարողն ունի ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար, ապա այդ գումարը ԱԱՀ վճարողի գրավոր դիմումի հիման վրա Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում մուտքագրվում է միասնական հաշվին»:

Հարկ վճարողների կողմից ներկայացված դիմումների հիման վրա հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող (դեբետագրված) 11.450,1 մլն. դրամ ընդհանուր գումարի գծով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից 2018 թվականի ընթացքում իրականացվել (ավարտվել) է միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության 208 ուսումնասիրություն: Դիմումներով պահանջված գումարից ուսումնասիրություններով հիմնավորված է համարվել 10.820,1 մլն. դրամը (կիսամյակային դեբետ), որն ամբողջությամբ մուտքագրվել է միասնական հաշվին,  հիմնավորված չի համարվել 630,0 մլն. դրամի չափով գումար:

Այսպիսով, 2018թ. ընթացքում տնտեսվարողներին է վերադարձվել 90.146,6 մլն. դրամի չափով ԱԱՀ:

Հարկ վճարողների կողմից ներկայացված դիմումների հիման վրա 2019 թվականի հունվար ամսվա ընթացքում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած փոխհատուցվող գումարների, հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների գծով իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով, ինչպես նաև ՀՀ կառավարության 30.03.2017թ. N 333-Ն որոշմամբ սահմանված պարզեցված ընթացակարգով բավարարված դիմումների մասով միասնական հաշվին է մուտքագրվել 8.299,3 մլն. դրամի չափով ԱԱՀ: Նույն ցուցանիշը 2018 թվականի հունվար ամսին կազմել է 1.776,5 մլն. դրամ:

27/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.18
-0.18
Եվրո (EUR)
434.13
-2.02
Ռուբլի (RUR)
4.6285
+0.0483
Լարի (GEL)
139.84
+0.31
54042
-1337
Արծաթ
816
-71.73