Կարաս ազգային սննդի ցանցի համահիմնադիր Տիգրան Յուզբաշյանը հյուրընկալվել է Առաջին Բիզնես Դպրոցում
Գործարար-հանդիպում միջոցառման շրջանակներում Կարաս Ազգային Սննդի ցանցի համահիմնադիր Տիգրան Յուզբաշյանը հյուրընկալվել է «Marketers Community»-ի Առաջին Բիզնես Դպրոցում։
Հիշեցնենք, որ Կարասը խոշորագույն ազգային սննդի ցանցն է Հայաստանում, այն ընդգրկում է 16 ռեստորան Երևան, Աբովյան և Ծաղկաձոր քաղաքներում։ Կարասը հիմնադրվել է Աշոտ Հարությունյանի և Տիգրան Յուզբաշյանի կողմից՝ 2005թ.-ին։ Կարասի ամերիկյան առաջին ռեստորանը բացվել է Գլենդեյլի կենտրունմ՝ 2017թ.-ին։