Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Եվրոպա-Հայաստան-Իրան-Քաթար կապուղի. Ucom-ն առաջ է անցել թուրքական ընկերություններից և ընդգրկվել տարածաշրջանային խոշոր նախագծում
27/02/2019 18:25
Կիսվել

Եվրոպա-Հայաստան-Իրան-Քաթար կապուղի. Ucom-ն առաջ է անցել թուրքական ընկերություններից և ընդգրկվել տարածաշրջանային խոշոր նախագծում

Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) խորհրդի անդամ, Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների միության նախագահ, WCIT 2019՝ ՏՏ համաշխարհային համաժողովի նախագահ Ալեքսանդր Եսայանը համաժողովին մասնակցության նախապես արված հրավերն անձամբ է վերահաստատել Իրանի հաղորդակցության և տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ջավադ Ազարի Ջահրոմիի հետ հանդիպմանը։ Ալեքսանդր Եսայանը Իրանում է գտնվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցի շրջանակում։ Ինչպես հաղորդվել է նախապես, ՏՏ համաշխարհային համաժողովն այս տարի տեղի է ունենալու Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Իրանցի պաշտոնյան շնորհակալություն է հայտնել հրավերի համար, հայտնելով մասնակցության մտադրության մասին։

Նույն այցի շրջանակում ստորագրվել է տարածաշրջանային համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։ Համաձայն փաստաթղթի, Հայաստանի, Իրանի և Քաթարի հեռահաղորդակցության խոշորագույն ընկերությունները կհամագործակցեն՝ ստեղծելով ինտերնետի տարանցիկ կապուղի՝ տարածաշրջանի երկրների համար։ Փաստաթուղթը հայկական կողմից ստորագրել է UCOM ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը, Իրանի կողմից՝ Իրանի հաղորդակցության և ՏՏ փոխնախարար, Իրանի հեռահաղորդակցության ընկերության գործադիր տնօրեն Մաջիդ Սադրին և Քաթարի կողմից՝ Ծոցի երկրներում խոշորագույն մալուխային ցանցը տնօրինող «Գալֆ Բրիջ Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ Աբդուլա Ալ-Ռվաիլին։

«Այս ծրագրով Ծոցի և Ասիայի երկրները Եվրոպային միացնելու ինտերնետի հասանելիության տարանցիկ կապուղի է ստեղծվելու։ Միանալով նման հավակնոտ նախագծի, փաստորեն, Հայաստանն ընդգծում է տարածաշրջանում ՏՏ առաջատարի իր դիրքը։ Նոր կապուղին այլընտրանք է դառնալու այսօր գործող՝ ծովային ճանապարհով անցնողին, որը փաստորեն, անցնելու է Հայաստանով՝ շրջանցելով Ադրբեջանն ու Թուրքիան։ Նախագծում ընդգրկվելու համար, ի դեպ, թեժ պայքարում էին Թուրքիան ու Ադրբեջանը։ Սա ոչ միայն գործարար, այլ նաև ռազմավարական նշանակության ծրագիր է, որը կապված է հեռահաղորդակցության անվտանգության հետ»,- նշել է UCOM ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52