Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ԵԱՏՄ-ում նախատեսում են կենսաթոշակային ապահովության մասին համաձայնագիրը ստորագրել 2019թ.
01/03/2019 16:59
Կիսվել

ԵԱՏՄ-ում նախատեսում են կենսաթոշակային ապահովության մասին համաձայնագիրը ստորագրել 2019թ.

Եվրասիական տնտեսական միության կենսաթոշակային ապահովության մասին համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել 2019 թվականին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, Երևանում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո այս մասին հայտնել է ԵՏՀ կոլեգիայի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Տիմուր Ժակսիլիկովը:

Նշվում է, որ կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում կենսաթոշակային ապահովության ոլորտում ստեղծված իրավիճակը: Բացի այդ՝ ԵՏՀ նախարարը նշել է այն առավելությունները, որոնք կստանան աշխատողները համաձայնագրի ընդունումից հետո:

Այս պահին ԵԱՏՄ անդամ երկրներում գործում են կենսաթոշակային տարբեր համակարգեր: Տարբերվում են դրանց մոդելները, կենսաթոշակի իրավունքի պայմանները (կենսաթոշակային տարիք, ստաժ, անձնական կենսաթոշակային գործակից): Բացի այդ, Միության անդամ ոչ բոլոր երկրներում են ձևավորում ԵԱՏՄ տարածքում աշխատողների  կենսաթոշակային իրավունքներ, ինչի արդյունքում քաղաքացիները, ովքեր աշխատել են Միության այլ երկրներում, կորցնում են իրենց կենսաթոշակի մի մասը:

«Համաձայնագրի վրա աշխատանք է տարվում մի քանի տարի: 2018թ. դեկտեմբերին ավարտվել է փաստաթղթի  ներպետական համաձայնեցումը: Մոտակա ժամանակահատվածում պլանավորվում է այն ուղարկել Միության անդամ երկրներ՝ ներպետական ընթացակարգերի անցկացման համար, որոնք անհրաժեշտ են ստորագրման համար: Մենք հույս ունենք, որ 2019 թվականին փաստաթուղթը կստորագրվի»,- ասել է Տիմուր Ժակսիլիկովը:

Համաձայնագիրը ենթադրում է, որ աշխատողների կենսաթոշակային ապահովությունը իրականացվելու է հավասար պայմաններում՝ անկախ նրանից, թե նրանք ԵԱՏՄ անդամ որ երկրում են աշխատել: Նախատեսվում է, որ յուրաքանչյուր պետություն անձին կենսաթոշակ կվճարի իր տարածքում աշխատելու ընթացքում  վաստակած աշխատանքային ստաժի դիմաց:

Ժակսիլիկովը նաև նշել է, որ համաձայնագիրը նպաստելու է ԵԱՏՄ-ում քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45