Տնտեսական

USD BUY - 387.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 408.00+1.00 EUR SELL - 414.00+3.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Քննարկվել են հայ-բուլղարական առևտրատնտեսական կապերը զարգացնելու հեռանկարները
13/03/2019 13:29
Կիսվել

Քննարկվել են հայ-բուլղարական առևտրատնտեսական կապերը զարգացնելու հեռանկարները

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Բուլղարիայի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ալեքսանդր Մանոլևին։

Նախարարը շնորհակալություն է հայտնել Ալեքսանդր Մանոլևին ներկայացուցչական պաշտոնական և գործարար պատվիրակությամբ Հայաստան ժամանելու համար։

Կողմերն ընդգծել են, որ թե՛ հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի նիստը և թե՛ դրա շրջանակներում տեղի ունեցող գործարար համաժողովը կարող են դրական ազդեցություն ունենալ Հայաստանի և Բուլղարիայի միջև առևտրատնտեսական կապերի վրա։

Ալեքսանդր Մանոլևի խոսքով՝ անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել գործարար համաժողովի արդյունքները՝ հետամուտ լինելով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը նշել է, որ կան տնտեսության մի շարք հեռանկարային ոլորտներ, որոնց ուղղությամբ երկու երկրները կարող են զարգացնել համագործակցությունը՝ դրանք առավել խորությամբ ուսումնասիրելով։

Պաշտոնյաները պայմանավորվածություն են ձեռք բերել փոխգործակցություն հաստատել Հայաստանի և Բուլղարիայի փոքր և միջին ձեռներեցության զարգացման գործակալությունների միջև՝ փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման նպատակով։

Տիգրան Խաչատրյանը և Ալեքսանդր Մանոլևը, որպես համագործակցության զարգացման մեծ ներուժ ունեցող ոլորտ, առանձնացրել են նաև զբոսաշրջության ոլորտը։

Նախարար Խաչատրյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է աջակցելու այն բոլոր գաղափարներին և ապա՝ բիզնես ծրագրերին, որոնք կնախաձեռնի երկու երկների մասնավոր հատվածը։

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88