Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
Կոնվերս բանկ. գործարկվել է նոր՝ «Ագրո» վարկատեսակը
13/03/2019 16:27
Կիսվել

Կոնվերս բանկ. գործարկվել է նոր՝ «Ագրո» վարկատեսակը

Գյուղատնտեսական սեզոնին ընդառաջ Կոնվերս Բանկը գործարկել է «Ագրո» վարկատեսակը՝ սկսնակ և զարգացող գյուղբիզնեսին առաջարկելով ֆինանսավորման մատչելի ու մրցունակ տոկոսադրույք:

««Ագրո» վարկատեսակի նպատակը գյուղտնտեսության ոլորտում հավելյալ արժեքի ստեղծումն է: Այն նախատեսված է ՀՀ-ում (բացառությամբ՝ ք. Երևան) գործող ֆիզիկական և իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի համար, ովքեր ցանկանում են ընդլայնել գյուղատնտեսության ոլորտում գործող իրենց բիզնեսը կամ հիմնել նոր գյուղատնտեսական տնտեսություններ: Վարկավորման առավելագույնը գումարը 150,000 ԱՄՆ դոլար/ համարժեք դրամն է, մարման առավելագույն ժամկետը 84 ամիս է, տարեկան տոկոսադրույքը՝ դրամով սկսած 11%, իսկ ԱՄՆ դոլարով`սկսած 8.5%-ից»,-ասացին Կոնվերս Բանկում:

Վարկավորման անհրաժեշտ նախապայմաններից առանձնացվեց վարկառուի սեփական միջոցներից ընդհանուր ծրագրի արժեքի նվազագույնը 20%-ի չափով ներդրումը: Ըստ որում, սեփական միջոցներից ներդրումներ են դիտարկվելու ֆինանսական, գույքային ներդրումները և աշխատանքների կատարման ձևով կատարված ներդրումները:

Բանկում նշեցին նաև, որ ներկայում Կոնվերս Բանկը գյուղվարկավորում է իրականացնում ինչպես սեփական ռեսուրսներով, այնպես էլ պետական ծրագրերի շրջանակներում՝ հաճախորդներին առաջարկելով մատչելի գյուղվարկավորում ինտենսիվ այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման, ինչպես նաև լիզինգով անասնաբուծության՝ այդ թվում ջերմոցային տնտեսության, սառնարանային տնտեսության՝ այդ թվում կաթի մթերման կայանների, սպանդանոցային, ագրովերամշակող արդյունաբերության համար գյուղսարքավորումների ձեռքբերման նպատակով:

«Ագրո» վարկատեսակի մանրամասները՝ https://www.conversebank.am/hy/agroloan/ հղումով:

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12