Բիզնես

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 365.00-0.50
EUR BUY - 422.00+3.00 EUR SELL - 426.50+1.50
OIL:  BRENT - 91.79+0.16 WTI - 85.82+0.25
COMEX:  GOLD - 4493.00+3.35 SILVER - 65.73+2.80
COMEX:  PLATINUM - 1816.70+5.15
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.43-0.62 EUR/GBP - 1.1676+0.84
FOREX:  EUR/USD - 1.1676+0.84 GBP/USD - 1.3611+0.55
STOCKS RUS:  RTSI - 803.89+1.17
STOCKS US: DOW JONES - 53463.05+0.22 NASDAQ - 26331.09+0.16
STOCKS US: S&P 500 - 7707.98+0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 66216.79+1.36 TOPIX - 4059.73+1.18
STOCKS CHINA:  HANG SENG - 25698.49+0.80 SSEC - 3903.72+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10743.35+0.14 CAC40 - 8501.91-0.09
STOCKS EUR:  DAX - 26091.33-0.14
20/08/2026  CBA:  USD - 365.26+0.3 GBP - 498.32+3.47
20/08/2026  CBA:  EURO - 427.21+3.56
20/08/2026  CBA:  GOLD - 52384+714 SILVER - 744-19.87
Թբիլիսիում պաշտոնապես բացվել է լոգիստիկայի Gebrüder Weiss նոր տերմինալը
15/03/2019 20:10
Կիսվել

Թբիլիսիում պաշտոնապես բացվել է լոգիստիկայի Gebrüder Weiss նոր տերմինալը

Gebrüder Weiss-ն ընդլայնում է մասնաճյուղը կովկասյան տարածաշրջանում. նոր գերժամանակակից կենտրոնի գործունեությունից կշահեն հաճախորդները, գործընկերներն ու աշխատակիցները

Վեցամսյա շինարարական աշխատանքներից հետո ս.թ. մարտի 15-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Gebrüder Weiss-ի լոգիստիկայի նոր տերմինալի պաշտոնական բացումը: Այս ժամանակակից լոգիստիկայի կենտրոնը կառուցվել է արդեն գոյություն ունեցող տարածքի հիման վրա։ Այն զբաղեցնում է լրացուցիչ 2300 քմ տարածք՝ նախատեսված բեռնասպասարկման համար, 7 800 քմ բացօթյա ասֆալտապատ և 300 քմ գրասենյակային տարածք: Ընդհանուր տարածքը կազմում է 90 000 քմ: Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Gebrüder Weiss-ի գլխավոր գործադիր տնօրեն Վոլֆրամ Զենգեր-Վայսը, ընկերության՝ սևծովյան/ԱՊՀ տարածաշրջանի մասով պատասխանատու և տնօրեն Թոմաս Մոզերը, ինչպես նաև Վրաստանի մասով ընկերության պատասխանատու Ալեքսանդր Խարլամովը մանրամասներ են ներկայացրել տարածքի ընդլայնման և մատուցվող ծառայությունների ընդարձակ տեսականու վերաբերյալ:  

Գլխավոր գործադիր տնօրենը գոհունակություն է հայտնել կովկասյան տարածաշրջանում այս դրական փոփոխության կապակցությամբ:

«Շուկա մուտք գործելուց ի վեր մեր թբիլիսյան մասնաճյուղը կենտրոնական հանգույց է դարձել Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար»,- նշեց Վոլֆրամ Զենգեր-Վայսը: Գերժամանակակից լուծումներով հագեցած լոգիստիկայի այս տերմինալի ընդլայնումից կշահեն ոչ միայն հաճախորդներն ու գործընկերները, այլ նաև աշխատակիցները։

«Թբիլիսիում Gebrüder Weiss-ն առաջարկում է ապահով և հաճելի աշխատանքային միջավայր 120 աշխատողների համար»,-նշում է նա:

Լոգիստիկ ծառայությունների ամբողջական փաթեթ կովկասյան տարածաշրջանում

Gebrüder Weiss-ն կովկասյան տարածաշրջանում իր հաճախորդներին առաջարկում է ցամաքային տրանսպորտի, օդային ծովային բեռնափոխադրումների, պահեստային լոգիստիկայի, մաքսազերծման և լոգիստիկ այլ ծառայություններ:

Ալեքսանդր Խարլամովը ավելի մանրամասն ներկայացրեց նոր ծառայությունները. «Լոգիստիկայի տերմինալը հագեցած է բարձրորակ և գերժամանակակից տեխնոլոգիաներով: Սա հնարավորություն է տալիս նաև մատուցել լոգիստիկ ծառայություններ՝ հարմարեցված հաճախորդների բազմաբնույթ պահանջներին», – պարզաբանել է Վրաստանի մասով ընկերության պատասխանատուն:

Պահեստավորումը սպասարկող նոր ծրագրի շնորհիվ հաճախորդը հնարավորություն ունի ցանկացած պահի տեսնելու ապրանքի գտնվելու վայրը:

«Մյուս սենյակները ևս կառուցվել են անվտանգության նորագույն չափանիշերին համապատասխան: Այսպիսով Gebrüder Weiss-ը համապատասխանում է Վրաստանի կառավարության N41 որոշման պահանջներին, ինչը նշանակում է, որ անվտանգության չափանիշերը խստորեն պահպանվում են»,- ավելացրել է նա:

Առաջամարտիկը Մետաքսի ճանապարհին

Gebrüder Weiss-ը Վրաստանում իր առաջին մասնաճյուղը հիմնել է դեռևս 2012 թ.-ին՝ այսպիսով դառնալով Մետաքսի ճանապարհին առաջին եվրոպական ընկերություններից մեկը: 2013թ.-ին կատարված հիմնական ներդրումները կազմել են շուրջ 10 մլն եվրո, ապա տարեցտարի ընկերությունը շարունակաբար ընդլայնվել է: 2012 թ.-ից առ այսօր ընդհանուր առմամբ ներդրվել է 15,5 մլն եվրո, իսկ վերջին ներդրումը կազմել է ավելի քան 2,5 մլն եվրո, որն ուղղվել է լոգիստիկայի տերմինալի շինարարության և ընդլայնման աշխատանքներին:

«Վրաստանի շուկա մուտք գործելուց հետո Gebrüder Weiss-ը շարունակել է զարգացնել իր բիզնեսը կովկասյան տարածաշրջանում: Տարիների ընթացքում Թբիլիսիում գտնվող այս կենտրոնը փոքրիկ և արժեքավոր հանգույց է դարձել Մետաքսի ճանապարհին»,- նշել է Թոմաս Մոզերը: 2012թ.-ից մինչ օրս Gebrüder Weiss Georgia-ն տեղափոխել է մոտ 530 հազար տոննա ապրանք: Հիմնականում փոխադրվել են սպառողական ապրանքներ, էլեկտրական գործիքներ, ավտոմոբիլային պահեստամասեր, գյուղատնտեսական արտադրանք և սննդամթերք:

Gebrüder Weiss-ի մասին

Gebrüder Weiss-ը Եվրոպայի տրանսպորտային և առաջատար լոգիստիկ ընկերություններից է: Այն ունի ավելի քան 7 100 աշխատակից, 150 մասնաճյուղ տարբեր երկրներում և 167 մլրդ եվրո (2018թ-ի դրությամբ) պայմանական տարեկան շրջանառություն: Ցամաքային տրանսպորտից, օդային և ծովային բեռնափոխադրումներից ու լոգիստիկ ծառայություններից բացի՝ ընկերությունը գործարկում է մի շարք բարձրակարգ մասնագիտացված լուծումներ:

Լաուտերախում (Ավստրիա) հիմնված Gebrüder Weiss Holding AG ընկերության ներքո գործում են հետևյալ մասնաճյուղերը՝ x|vise, tectraxx լոգիստիկ խորհրդատվական ընկերություն (բարձր տեխնոլոգիական բիզնեսի ոլորտում մասնագիտացած), dicall-ը (հաղորդակցության լուծումներ, շուկայի ուսումնասիրություն, վերապատրաստում), Rail Cargo-ն (երկաթուղային տրանսպորտ), և Gebrüder Weiss ծանրոցների սպասարկմամբ զբաղվող GWP-ն, որը ավստրիական DPD ընկերության համաբաժնետեր է: Ծառայությունների այս փաթեթը կորպորատիվ խմբին հնարավորություն է տալիս արագ կերպով արձագանքել հաճախորդի կարիքներին: Այսօր՝ մի շարք բնապահպանական, տնտեսական և սոցիալական նախաձեռնություններ իրականացնելուց հետո, 500-ամյա պատմություն ունեցող ընտանեկան ընկերությունը կայուն բիզնեսի առաջատարներից է:

20/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.26
+0.3
Եվրո (EUR)
427.21
+3.56
Ռուբլի (RUR)
4.3489
+0.0623
Լարի (GEL)
139.87
+0.23
52384
+714
Արծաթ
744
-19.87