Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
12.5 մլն եվրո` ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիր հիմնելու համար
19/03/2019 20:58
Կիսվել

12.5 մլն եվրո` ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիր հիմնելու համար

«ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիրը» լինելու է հետազոտությունների, կրթության և ստարտափների հանգույց, որն իր շուրջ է հավաքելու տեղական և միջազգային գործընկերների` Հայաստանում բարձրագույն կրթության և արդյունաբերության միջև բացը լրացնող կամուրջ ստեղծելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  նախագծի մեկնարկը տրվեց մարտի 19-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին շեշտեց, որ այս նախաձեռնության, ծրագրի միջոցով կփորձեն ամրապնդել կապը արդյունաբերության և գիտության միջև:

«Տասը օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ հաջողված այցելություն ունեցավ Բրյուսելում, որտեղ նա հանդիպեց Եվրամիության ղեկավարների հետ: Ես այստեղ եմ եկել, որպեսզի իրականություն դարձնենք այն բոլոր համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել Բրյուսելում և դրամաշնորհ ենք տրամադրել այդ նպատակով»,-նշեց Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթnն:

Նա շեշտեց, որ մարտի 18-ին միջազգային հանրության հեղինակավոր ներկայացուցիչների հետ այցելել է Թումո և քննարկել  էներգոարդյունավետության  հետ կապված բազմաթիվ հարցեր: «ՀՀ փոխվարչապետերի  հետ իմ հանդիպումների արդյունքում ես կարող եմ վերահաստատել, որ էներգաարդյունավետությունն այն ուղղությունն է, որն օգուտներ կարող է բերել Հայաստանի քաղաքացիներին: Շեշտեմ, որ մենք պատրաստ ենք աշխատել  նաև Սևանա լճի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ, քննարկել ենք  ոստիկանական համակարգում բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ հավակնոտ մի ծրագիր»,-ընդգծեց Մերեդիթnն:

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ հետազոտությունը և նորարարությունը պետք է գան բուհեր, բարձրագույն կրթության ոլորտ, և այս  նախագիծը նման հնարավորություններից մեկն է:

«Եվրամիությունը հանուն նորարարության նախագծի շրջանակում «ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիր» հիմնելուց բացի կա ևս մեկ բաղադրիչ, որը հանրակրթության ոլորտում STEM առարկաների չափորոշիչների մշակումն է, դրանց փորձարկումն է, ուսուցիչների վերապատրաստումն է: Առաջիկա  տարիներին ծրագիրը հաջողությամբ ավարտելու դեպքում մենք միանգամայն այլ իրավիճակ կունենանք հանրակրթության ոլորտում»,-ասաց նախարարը:

Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը ներկայացրեց նախագիծը, ինչին հետևեց համագործակցության մասին համաձայնագրի խորհրդանշական ստորագրությունը:  «Շատ ոգևորված ենք, որ Հայաստանում ստեղծելու ենք համաշխարհային կարգի STEM էկոհամակարգ, որտեղ բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների հաջորդ սերունդը կարող է սովորել և նորարարությամբ զբաղվել»,-ասաց նա:

Այս նոր նախագիծը կհիմնի STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) համակարգի ուսանողների և երիտասարդ մասնագետների առաջադեմ կրթական կենտրոն՝ նրանց աշխատաշուկայում մրցունակ լինելու նախապատրաստելու համար, ինչպես նաև հարթակ կստեղծի գոյություն ունեցող նախաձեռնությունների (ինկուբատորներ, աքսելերատորներ, համալսարաններ և արդյունաբերություն) համար` բոլոր շահառուների միջև համագործակցություն և կապեր ստեղծելու նպատակով:

Այս նախագծում կիրառվող ուսումնական մոտեցումը շեշտը հմտությունների վրա է՝ հիմնված գործնական կրթության վրա, որը կարող է լրացնել տեղական համալսարանական համակարգի ապահոված տեսական և ակադեմիական կրթությունը: Այն հիմնված է երկու գաղափարների համակցության վրա` Ա) Նախագծահեն ուսումնառություն և Բ). Just in time learning` նպատակային ուսուցում:

Նախագծահեն ուսումնառությունը ենթադրում է ուսանողների և երիտասարդ մասնագետների ներգրավումը առաջատար, իրական տեխնոլոգիական նախագծերում, որը կտա շոշափելի, մրցակցային արդյունք` որպես հմտությունների և փորձառությունների փոխանցման ամենաարդյունավետ միջոց, մասնավոր կազմակերպության հովանավորությամբ: Նպատակային ուսուցման հիմքում նախագծի համար հարմարեցված դասընթացների միջոցով ուսանողներին վերը նշված նախագծերում մասնակցելուն նախապատրաստելու գաղափարն է: 

Նախագծի նպատակն է ամրապնդել կապը գիտակրթական ոլորտի և ՏՏ/ճարտարագիտական արդյունաբերության միջև, նպաստել Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի փոփոխություններին, ապահովել ընդհանուր հետազոտական հարմարություններ և նախագծահեն ուսումնառություն, որը հասանելի կլինի STEM համակարգի բոլոր հայ ուսանողներին: Հետազոտությունների և արդյունաբերության միջև կապը ամրապնդելու համար՝ կենտրոնը ստարտափներին և փոքր տեխնոլոգիական կազմակերպություններին կապահովի ինկուբատորային հարմարություններով: 

Ծրագրի գործընկեր Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը անկախ հիմնադրամ է, որը ներկայումս կրթում է 14,000 ուսանողի (12-18 տարեկան) անվճար, արտադպրոցական ծրագրի շրջանակներում՝ թվային տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11