ԵԱՏՄ տարածքում գյուղատնտեսական արտադրանքի ծավալն աճել է 19%-ով
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան մարտի 19-ին քննարկել է մի շարք հարցեր, որոնք առնչվում են ԵԱՏՄ երկրներում առևտրի, մաքսային համագործակցությանը, մրցակցությանը, թվայնացմանը, ներքին շուկաների գործունեությանը, վիճակագրությանը, տեխնիկական կարգավորմանը, դեղագործությանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտում է ԵՏՀ պաշտոնական կայքը: Հաստատվել է 2012-2018 թվականներին անդամ պետություններում ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում պետական քաղաքականության մասին տեսությունը:
Կոլեգիան ԵԱՏՄ երկրների համար երաշխավորել է խոշոր եղջերավոր անասունների մսի արտադրության զարգացման մի քանի միջոց, այդ թվում՝ ցեղային անասնապահության համակարգի ստեղծում, կերային և կերային հավելումների արտադրության, անասնաբուժական սարքերի զարգացում:
ԵՏՀ կոլեգիան արձանագրել է, որ Միության տարածքում գյուղատնտեսական արտադրանքը վերջին վեց տարիներին աճել է 19 տոկոսով, ավելացել են առևտրի ծավալները: Արտադրության հիմնական տեսակներում ինքնաապահովման մակարդակը ԵԱՏՄ տարածքում հասել է 93 տոկոսի: