Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
Արհեստական բանականությունը խթանելու է մարդու զարգացումը. մեկնարկեց «Էվոլյուցիա և արհեստական բանականություն» միջազգային գիտաժողովը
29/03/2019 13:17
Կիսվել

Արհեստական բանականությունը խթանելու է մարդու զարգացումը. մեկնարկեց «Էվոլյուցիա և արհեստական բանականություն» միջազգային գիտաժողովը

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Էվոլյուցիա և արհեստական բանականություն» միջազգային գիտաժողովը Երևանում մեկնարկեց մարտի 29-ին: Այն կտևի մինչև ապրիլի 3-ը:

«Այն լավագույն մասնագետները, որոնք ներկա են այս փոքր գիտաժողովին, զբաղվում են մաթեմատիկական մոդելավորմամբ, այսինքն՝ արհեստական բանականության ուղեղով և  էվոլյուցիայով: Նրանք կարող են խոսել այն մասին, թե ինչպես են տեսնում աշխարհը հիսուն, հարյուր տարի հետո: Եթե մենք պարզապես ցանկանում ենք զբաղվել աշխարհում արձանագրվող կարևորագույն գիտական նվաճումների պարզ վերարտադրությամբ,  ապա միշտ կլինենք այդ գնացքից հետ: Որպեսզի մրցենք և լինենք լավագույնը, առաջատարը, պետք է սովորենք, ընդունենք այդ լավագույնը»,-լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նա շեշտեց, որ միշտ աջակցելու է նման գիտաժողովներին և տեղեկացրեց, որ հունիսի սկզբին Դիլիջանում տեղի է ունենալու մեկ այլ կարևոր միջազգային գիտաժողով, որին  մասնակցելու են տարբեր ոլորտների լավագույն մասնագետներ աշխարհի տարբեր ծայրերից:

Նախագահը ևս մեկ անգամ ընդգծեց, որ եթե ցանկանում ենք 10-20 կամ 30 տարի հետո դառնալ աշխարհի զարգացած երկրներից մեկը, պետք է լրջորեն զբաղվենք մեր  երեխաների կրթությամբ, դաստիարակությամբ, որպեսզի նրանք կայուն տեղ զբաղեցնեն համաշխարհային բիզնեսում, քաղաքական դաշտում, տեխնոլոգիական հարթակում:

Խոսելով արհեստական բանականության մասին`նախագահն ասաց, որ դրանից չպետք է վախենալ. այն ոչ թե սահմանափակելու է մարդու աշխատանքը, ոչ թե խլելու է  այն, այլ օգնելու է մարդու զարգացմանը: «Երբ ստեղծվում էին համակարգիչները, նույն մտավախությունը կար, բայց տեսնում ենք, որ համակարգիչներն աշխարհում հսկայական արդյունաբերություն ստեղծեցին: Երբ երեխաներին հարցնում եմ, թե ի՞նչ մասնագետներ են ցանկանում դառնալ, նրանց մի մասը պատասխանում է՝ դիվանագետ, մյուս մասը` ծրագրավորող: Արհեստական բանականությունն աջակցելու է մարդուն, հզորացնելու և օգնելու է, որ մարդը զբաղվի այն հիմնական գործունեությամբ, որի համար ինքը ստեղծվել է, այսինքն` ստեղծագործ աշխատանքով: Վստահ եմ, որ երբ արհեստական բանականությունը զարգանա, աշխատատեղերի թիվը մեծանալու է: Իրականում այն մաթեմատիկորեն կարգավորված ինֆորմացիայի հսկայական աղբյուրի օգտագործման եղանակ է, ոչ ավելին: Մենք արհեստական բանականության, կենսաբանության շնորհիվ միայն առաջ ենք գնալու»,- եզրափակեց Արմեն Սարգսյանը:

Շանհայի բիոբժշկական կենտրոնի ներկայացուցիչ Աո Պինգի հավաստիացմամբ` անհրաժեշտ է պատասխանատվությամբ օգտագործել գիտության և տեխնոլոգիայի  ձեռքբերումները: «Արհեստական բանականությունը նպաստելու է մարդկության զարգացմանն ու առաջընթացին, բայց  յուրաքանչյուր գիտական նվաճում  կարող է աղետ դառնալ անպատասխանատվության արդյունքում: Հույս ունեմ, որ մարդկությունն այն ճիշտ կօգտագործի և միայն օգուտներ կքաղի դրանից»,-ընդգծեց նա:

Գիտաժողովին մասնակցության նպատակով Հայաստան են ժամանել առաջատար փորձագետներ և գիտնականներ ԱՄՆ-ից, Չինաստանից, Ճապոնիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Իտալիայից և այլ երկրներից:

Երևանում «էվոլյուցիա և արհեստական բանականություն» գիտաժողովն իրականացնում են Արտեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան  ՀՀ կառավարության, ԱՏՁՄ-ի և «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի օժանդակությամբ:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6